«Պեր Գյունտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
Ուշքի գալով, նա դեմ առ դեմ հանդիպում է Հելգային՝ Սոլվեյգի քրոջը, ով նրան կերակուր է տալիս և փոխանցում ողջույններ քրոջից: Իսկ Պերը տալիս է արծաթե կոճակ՝ պատվիրելով, որ Սոլվեյգը պահպանի այն և խնդրում, որ աղջիկը չմոռանա իրեն:
 
Նրանցից մեկն ամբողջովին կանաչ հագնված մի կին է, մյուսը՝ Դովրյան պապի դուստրն է, որին նա ուզում է կնության առնել, և երրորդը՝ Բեյգենն է՝ մի զարհուրելի հրեշ:
 
Հեգստեդյան մի ագարակում տեղի ունեցած հարսանիքում Պերը հանդիպում և սիրահարվում է Սոլվեյգին: Աղջիկը գալիս է նրա հետ ապրելու փայտե խրճիթում, բայց Պերը լքում է նրան ու շարունակում իր թափառումները: Նա երկար տարիներ է անցկացնում հայրենիքից հեռու՝ փորձելով տարբեր արհեստներ ու ստանձնելով տարբեր դերեր. նա լինում է ստրկավաճառ՝ Միացյալ Նահանգներում, մութ գործերի մեջ թաթախված գործարար՝ [[Մարոկկո]]յի նավահանգիստներում, թափառական՝ անապատում, տեսնում է [[Մեմնոնի կոթողներ]]ն ու [[Սֆինքս]]ը, դառնում է [[բեդվիններ]]ի առաջնորդն ու գուշակը, փորձում է հրապուրել բեդվինների առաջնորդի դուստր Անիտրային, իսկ իր թափառումներն ավարտում է [[Կահիրե]]ի խենթանոցում, որտեղ նրան անվանում են կայսր: Երբ վերջապես ծերանալուց հետո Պերը որոշում է վերադառնալ տուն, նրա նավը խորտակվում է: Նավի ուղևորների շարքում նա հանդիպում է Անծանոթ ուղևորին, ով ցանկանում է Պերի մարմնի վրա փորձ կատարել՝ պարզելու համար, թե որտեղ են գտնվում երազանքները: