«Աշոտ Հովհաննիսյան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 8.
== Կենսագրություն ==
Աշոտ Ադամի Հովհանիսյանը ծնվել է [[1929]] թվականի հունվարի 6-ին, Մայիսյան գյուղում։
* 1943-1947 թթ. սովորել է [[Գյումրի|Գյումրու]] [[Գյումրու նկարչական դպրոց|Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում]]
* 1948-1950 թթ.` [[Երևանի գեղարվեստի ուսումնարան]]ում
* 1951 թվականին զորակոչվել է Սովետական բանակ զինվորական ծառայության։
* 1955 թվականին մեկնել է Լենինգրադ (այժմ Սանկտ-Պետերբուրգ)։
* 1957 ընդունվել է ԽՍՀՄ Գեղարվեստի Ակադեմիաի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, ծանոթացել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հետ։
* 1964 թվականին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիաակադեմիան]]ն։։ Նույն թվականին վերադարձել է հայրենիք։ Սկսել է ակտիվ ստեղժագործական գործունեություն։ Աշխատել է բնօրինակից, ստեղծել առաջին աշխատանքները՝ «Նատյուրմորտ թեյնիկով», «Թոնրատուն», «Ավլող կինը»։
* 1967 «Թոնրատուն» աշխատանքով առաջին անգամ մասնակցել է հանրապետական ցուցահանդեսի, այնուհետև մասնակցել է բոլոր հերթական ցուցահանդեսներին։
* 1969 տեղափոխվել է երևան, որտեղ սկսել է որոնումների նոր շրյան։ Ժամանակակից ձևերի փնտրումը բերել է երկրաչափական աբստրակցիային։
* 1972 Երևանում բացվում է Ժամանակակից արվեստի թանգարանը (Հենրիկ Իգիթյանի ուժերով), որի մշտական էքսպոզիցիայում տեղ գտան նկարչի այդ շրջանի 7 լավագույն աշխատանքները։
* 1974-75 ստեղծում է «հորինվածք» առաջին աբստրակտ կտավը, այնուհետև մի քանի թեմատիկ աշխատանքներ՝ «Սայլը եզներով», «Հին երգ», «Մայիսյան գյուղում», «Մինասի հիշատակին»։
* 1976 պարզելով երկրաչափական ծավալների հնարավորությունները եկավ նոր ձևերի ազատ մեկնաբանմանը։ Սկսել է աշխատել արվեստում, «Սեր», «Պայքար» մեծ կտավների վրա։
* 1977 մասնակցել է Փարիզում կազմակերպված «Սովետական Հայաստանի 50 նկարիչների ստեղծագործությունը» ցուցահանդեսին։
* 1978 Լիսաբոնում մասնակցել է Գալուստ Գյուլբենկյան ֆոնդի կողմից կազմակերպված ժամանակակից նկարիչների ցուցահանդեսին։
* 1980 նորից վերադարձել է ռեալիզմին, ստեղծել մի քանի դիմանկարներ «Հոր դիմանկարը», «Մինասի դիմանկարը», «Հայուհին»։
* 1982 Բուդապեշտում մասնակցել է «Հայկական գեղանկարչության և գրաֆիկա ցուցահանդեսին»։
* 1984 Բեռլինում մասնակցել է «Սովետական հայերի արվեստը» ցուցահանդեսին։
* 1988 Հունիսի 20-ին ստեղծել է «Նախազգացում - ինքնանկար» ջրաներկ աշխատանքը, որը դեկտեմբեի 7-ին սարսափելի երկրաշարժի կանխատեսումն էր։
* 1990 ստացել է Հայաստանի ԽՍՀՄ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը։
* 1992 Լոնդոնում մասնակցել է «Նաիրի Սահակյանի հավաքածուի» ցուցահանդեսին։
* 1995 Բոխում քաղաքում (Գերմանիա) մասնակցել է ցուցահանդեսին «Մայիսյան Գյուղում» և «Մինասի հիշատակին» աշխատանքներով։
* 1996 Համաշխարհային կոնգրեսին նվիրված ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսին «Արհավիրք» աշխատանքը արժանացել է առաջին մրցանակին։
* 1997 հունիսի 12-ին մահացել է Երևանում։
* 2004 նոյեմբերի 25-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնակցությամբ Ժամանակակից արվեստի ոանգարանոի, կազմակերպվել է առաջին անհատական ցուցահանդեսը, նվիրված նկարչի 75 ամյակին։
Աշխատանքները գտնվում են [[Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)]], [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում<ref>[http://www.gallery.am/hy/database-egov/?d_l=1&d_s=0&d_a=658&kyw=&search-it=%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC Աշոտ Հովհաննիսյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում]</ref>, [[Հայաստան]]ի և արտերկրի տարբեր մասնավոր հավաքածուներում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
Տող 42.
Թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերների, [[դիմանկար]]ների, [[նատյուրմորտ]]ների և բնանկարների հեղինակ է։ Սկզբնական շրջանի գեղանկարչորեն հագեցած, նյութեղեն, ընդգծված արտահայտչականությամբ բնորոշվող Հովհաննիսյանի ստեղծագործությունը («Նատյուրմորտ», 1967 թ․, «Ավլող կինը», 1969 թ․, «Ինքնադիմանկար», 1970 թ․) հետագայում ձեռք է բերել գծային զուգորդումներով հարուստ նկարագիր («Երեխայով մայրը», 1975 թ․, «Ալմիրա», 1970 թ․, «Հանդիպում», 1973 թ․)։ Հեղինակ է նաև ծիսական բնույթի հոգևոր թեմատիկ կոմպոզիցիոն [[կտավ]]ների («Աշխատանքից հետո», 1975 թ․, «Գաղտնի խորհուրդ», 1977 թ․), որոնք աչքի են ընկնում խորը հոգեբանական մեկնաբանումներով, դիմանկարների՝ «Մինաս», 1984, «Արշիլ Գորկի», 1985։
 
== Ցուցահանդեսներ ==
Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ([[Փարիզ]], [[Միլան]], [[Լիսաբոն]]) ցուցահանդեսների։
 
Տող 51.
 
== Արտաքին հղումներ ==
* [https://www.youtube.com/watch?v=H1yr_pJV9xE Նկարիչը` Աշոտ Հովհաննիսյան]
 
{{DEFAULTSORT:Հովհաննիսյան, Աշոտ}}