«Աշխատանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նյութերի ավելացում, կաղապարներ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 19.
== Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն ==
Ժամանակակից աշխարհում աշխատանք ունենալ նշանակում է պահպանել ինքնագնահատականը: Նույնիսկ այն դեպքերում, երբ աշխատանքի պայմանները ծանր են և աշխատանքը միօրինակ, որպես կանոն աշխատանքը մարդու հոգեբանական վիճակի և առօրյա գործունեության հիմնական բաղադրիչ տարրերից մեկն է հանդիսանում: Վճարովի աշխատանքի հոգեբանական նշանակությունը հասկանալու համար նշենք աշխատանքի վեց բնութագրեր.
# ''Փող'': Աշխատավարձը մարդկանց մեծ մասի համար իրենց պահանջմունքները բավարարելու հիմնական աղբյուրն է հանդիսանում, «հանապազօրյա հացը»: Առանց այդ եկամտի մարդը սկսում է ավելի ու ավելի անհանգստանալ կյանքի ապագայի մասին:
# ''Գործունեություն'': Հաճախ մասնագիտական գործունեությունը գիտելիքների և ունակությունների ձեռքբերման և իրականացման հիմք է հանդիսանում: Եթե նույնիսկ աշխատանքը միօրինակ է, այնուամենայնիվ այն առաջարկում է որոշակի համակարգված միջավայր, որում մարդուն ընձեռնցում է իր էներգիան իրացնելու հնարավորություն: Առանց աշխատանքային գործունեության մարդու գիտելիքների և ընդունակությունների իրականացման հնարավորությունը կարող է նվազել:
# ''Բազմազանություն'': Զբաղվածությունը կենցաղային միջավայրից բացի այլ իրավիճակների հետ առընչվելու հնարավորություն է ընձեռում: Աշխատավայրում, նույնիսկ, երբ աշխատանքը համեմատաբար միապաղաղ է, անհատը կարող է բավականություն ստանալ կենցաղայինից տարբերվող պայմաններում պարտականություններ կատարելուց անգամ: Գործազրկությունը զրկում է անհատին տնային պայմաններից տարբերվող զգացողությունների աղբյուրից:
# ''Ժամանակի կազմակերպում'': Մշտական աշխատանք ունեցող մարդիկ իրենց օրը, որպես կանոն, կազմակերպում են աշխատանքային գրաֆիկից ելնելով: Թեկուզ և երբեմն դա կարող է ճնշել, սակայն այնուամենայնիվ աշխատանքը ամենօրյա գործերին որոշակի ուղղվածություն է տալիս: Նրանց համար, ովքեր զուրկ են աշխատանքից, մեծագույն խնդիր է դառնում ձանձրույթը, այդ մարդկանց մոտ առաջանում է ժամանակի նկատմամբ [[ապատիա]]:
# ''Սոցիալական կապեր'': Աշխատանքային միջավայրը հաճախ ծնում է ընկերություն և ուրիշների հետ համատեղ գործունեություն ծավալելու հնարավորություն: Աշխատանքային շփումների բացակայության դեպքում մարդու ընկերների և ծանոթների շրջանակը նեղանում է:
# ''Անձնական ինքնություն'': Զբաղվածությունը որպես կանոն գնահատվում է, քանի որ պարգևում է անձնական սոցիալական կայունության զգացողություն: Ինքնագնահատականը, հատկապես տղամարդկանց մոտ, սովորաբար կապված է ընտանիքում իրենց ֆինանսական ներդրումից:
Այս ցուցակից հասկանալի է դառնում, թե ինչպես է գործազրկությունը նվազեցնում անձի վստահությունը իր սոցիալական արժեքի նկատմամբ: Մարդը աշխատանքից զրկվելով իրեն հարց է տալիս. «Ի՞նչ է ազատությունը: Ո՞վ եմ ես, հիմա ի՞նչ պետք է անեմ:» [[գործազրկություն|Գործազուրկ դառնալով]] մարդը լիովին հասկանում է, թե ինչ նշանակություն ուներ աշխատանքը<ref>''Էնթոնի Գիդենս''[http://www.gumer.info/bibliotek_Buks/Sociolog/gidd/15.php Социология. На работе и без работы.] раздел «Социология» библиотеки Гумер. {{ref-ru}}</ref>:
Տող 36.
{{ՀԲՀ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Աշխատանք]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աշխատանք» էջից