«Անգլիայի տնտեսություն (1066-1509)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.com/ +https://books.google.am/)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 17.
 
[[Պատկեր:Medieval Open Field System.JPG|thumb|right|alt=Քարտեզի կենտրոնում տեղակայված է գյուղի, նրա շուրջը՝ դաշտերը, որոնք ձևավորված են գծերով։ Բաց դաշտերի համակարգ, որը օգտագործվել է Անգլիայի շատ հասարակարգերի կողմից]]
Նվաճմանը նախորդող հարյուր տարիների ընթացքում թագավորի, եպիսկոպոսների, մենաստանների և թեևերի խոշոր հողատարածքները աստիճանաբար բաժանվում էին ավելի ու ավելի շատ տարածքների։ Հողային իրավունքի բաժանումը պայմանավորված էր ամեն հնարին իրավական փաստերով, որոնք վերաբերում էին սուբյեկտների ունեցվածքին (ժառանգություն, հարսանիքներ, եկեղեցիների կողմից հողերի ձեռքբերում){{sfn|''Dyer''|2009|էջ=27, 29}}։ Փոքր հողերի սեփականատերերը բնակվում էին հենց իրենց հողատարածքներում, ղեկավարում էին դրանք և ստանում էին որոշակի միջոցներ այդ հողերի գոյությունը պահպանելու համար։ Եթե նախկինում Անգլիայում բնակեցման ամենատարածված ձևը մեկուսացված գյուղն էր, ապա նվաճումից որոշ ժամանակ առաջ արդեն անգլիական բնակավայրերի ամենատարծված ձևը խոշոր գյուղերն էին, որոնք գտնվում էին տվյալ մշակահողերի վրա։ Նմանատիպ գյուղերի շղթան ձգվում էր երկրի հյուսիսից մինչև հարավ{{sfn|''Dyer''|2009|էջ=19, 22}}։ Նոր բնակավայրերի բնակիչները օգտագործում էին բաց դաշտերի համակարգը, որի դեպքում մշակվող դաշտերը մի քանի փոքր հատվածների էին բաժանվում, որոնցից յուրաքանչյուրը գտնվում էր մասնավոր սեփականության ներքո։ Բացի այդ՝ անցկացվում էր հացահատաիկային մշակաբույսերի ամենամյա շրջանառություն հողի հատվածների միջև, իսկ անտառների և ընդհանուր հողերի միջև կատարվում էր մանրակրկիտ պահպանություն{{sfn|''Dyer''|2009|էջ=19—21}}։ Յուրաքանչյուր [[մանորիալիզմ|մանորի]] գյուղատնտեսական հողերը բաժանվում էին ինչպես գյուղացիների կողմից մշակվող հողերի, այնպես էլ հողի սեփականատիրոջ անձնական դաշտերի՝ նրա [[Դոմեններ|դոմենդոմեններ]]ների։ի։ Գյուղացիները աշխատում էին մեծ մակերես ունեցող հողերի վրա և սեփականատիրոջը վճարում էին հողային ռենտա։ Վճարը կարող էր կատարվել ավատատիրոջ հողամասում կամ բնամթերքի ու դրամական միջոցների ձևով{{sfn|''Bartlett''|2000|էջ=313}}։ Նշված ժամանակաշրջանում Անգլիայի տարածքում գտնվում էր շուրջ վեց հազար տարբեր ուժ և արտադրողականություն ունեցող ջրաղացներ․ տնտեսության մեջ նման ջրաղացների օգտագործումը ոչ միայն դրական կերպով էր անդրադառնում նրա բարեկեցության վրա, այլև գյուղացիների աշխատանքը առավել հեշտացնում էր{{sfn|''Dyer''|2009|էջ=26}}։ Մեծավ մասամբ, շնորհիվ նյութա-տեխնիկական շտեմարանի զարգացման՝ գյուղացիները կարողացան առավել մեծ քանակով արտադրանք արտադրել․ ավելին, քան պահանջվում էր իրենց համայնքում, իսկ ավելացած պաշարները կարող էին վաճառել իրենց հայրենի անգլիական քաղաքներում{{sfn|''Dyer''|2009|էջ=14}}։
 
Սկզբնապես նորմանները չէին ցանկանում ավատական համակարգը զգալի փոփոխությունների ենթարկել{{sfn|''Douglas''|1962|էջ=310}}։ Սակայն Վիլհելմը որոշակի իրավունքներ վերապահեց հողի առավել մեծ տարածքների համար՝ հօգուտ նորմանական վերին խավի՝ ստեղծելով խոշոր կալվածքներ վալիական սահմանի մոտ, Սուսեքսում և այլ մարզերում։ Վիլհելմի կառավարման առավել նշանակալի հետևանքը սոցիալական հարաբերությունների ոլորտում դարձավ ստրուկների թվի կտրուկ նվազեցումը{{sfn|''Bartlett''|2000|էջ=319}}{{sfn|''Douglas''|1962|էջ=311}}։ Դեռ 10-րդ [[10–րդ դար|դարում]] ստրուկների դասակարգի թիվը բավականին մեծ էր, բայց հետո տնտեսական և կրոնական ճնշման պատճառով՝ այն սկսեց նվազել{{sfn|''Dyer''|2009|էջ=36—38}}։ Չնայած դրան՝ նոր նորմանական [[ազնվականություն]]ը բավականին խիստ էր գյուղացիների նկատմամբ վերաբերմունքի հարցում{{sfn|''Douglas''|1962|էջ=312}}։ Նախկինում հարուստ անգլոսաքսոնյան գյուղացիները արագորեն տնտեսական աստիճանակարգությամբ անկում էին ապրում։ Գյուղացիների դրության խստացման պատճառով ավելանում էր այն մարդկանց թիվը, որոնք սահմանափակված էին շարժումների ազատության և այլընտրանքային աշխատանքի փնտրման հարցում{{sfn|''Douglas''|1962|էջ=312}}։ Անգլոսաքսոնյան բարձր խավի՝ արգելքներին դիմակայած անդամները արագորեն ներգրավվեցին նոր խավի մեջ կամ էլ տնտեսական առումով ճնշվեցին{{sfn|''Dyer''|2009|էջ=81—82}}։
Տող 28.
{{ծանցանկ|2}}
 
== Գրականություն ==
 
=== A-B ===