«Աղբյուր Սերոբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 31.
Թուրքական իշխանությունների դատաստանից խուսափելու համար [[1891]] թ. Սերոբին գաղտնի ուղարկում են Պոլիս։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սերոբը տեղափոխվում է Ռումինիայի Սուլինա քաղաք, ուր բնակություն էին հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից տարագրված պանդուխտ հայեր։ Հայրենակից ների օգնությամբ Սուլինայում բացում է մի փոքրիկ սրճարան, որը դառնում է պանդխտության գիրկն ընկած տեղի հայության մշտական հավաքատեղի։ Սերոբի ապագա գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում [[Հրայր Դժոխք]]ը, որն այդ օրերին գտնվում էր Սուլինա քաղաքում։ Հրայրի կոչը նոր ուժով է բորբոքում դեռ պատանեկան տարիներին ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից Սերոբին։
 
[[1893]] թ. վերջին հայրենիք մեկնելու հաստատ վճռականությամբ Սերոբը թողնում է Սուլինան և մեկնում Բաթում, ապա՝ Թիֆլիս։ Թիֆլիսում ծանոթանում է Քրիստափորի և Ռոստոմի հետ, որոնց խորհրդով և օգնությամբ [[1894]] թ. սկզբներին երեք ընկերներով վերադառնում է հայրենի Ախլաթ։
 
== Պայքարի սկիզբը ==
Տող 58.
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին։ Հեռանալով լաթից՝ նա ապաստանել է Սասունում։
 
== Սերոբ և Գևորգ Չաուշ ==
Հայկական գյուղերը իրար հետ թշնամանում և նույնիսկ արյունալի մարտեր էին մղում միմյանց դեմ, երբ գյուղից աղջիկ էին փախցնում։ Իսկ դա անթույլատրելի արարք էր, հատկապես այն դեպքում, երբ թշնամին ինքն էր կոտորում հայերին։ Հայերը պետք է համերաշխ և համախմբված լինեին։
 
Տող 84.
Ավեին վերացնելուց հետո նրանք իրար հետևից ոչնչացնում են մյուս դավաճաններին։
 
[[1900]] թ.-ի նոյեմբերին [[Անդրանիկ Օզանյան|ԱնդրանիկԱնդրանիկի]]ի, Գևորգ Չաուշի, Մակարի և Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Բազմաթիվ թշնամիներ զոհվեցին։ Սատկեց Խալիլի [[ձի]]ն: Խալիլին խուզարկեցին և գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին։<ref name=Indz_bah_tveq_4>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 195-198</ref>
 
== Աղբյուր Սերոբն արվեստում ==
Աղբյուր Սերոբին են ձոնված «Գլուխդ՝ Բաղեշ, մարմինդ՝ Մուշ» և աշուղ [[Ֆահրատ]]ի «Ով որ քաջ է» երգերը։ Սերոբի մասին իր,,Հերոսապատում՛՛ /Երևան, 1990/ գրքում ակնարկ-պատում ունի արձակագիր Սուրեն Սահակյանը, իսկ Սերո Խանզադյանը Սերոբ Աղբյուրի մասին հրատարակել է մի գրքույկ,,Աղբյուր Սերոբ՛՛ վերնագրով։
 
Տող 93.
* Աղբիւր Սերոբ և Գէորգ Չաւուշ, Բոստոն, 1933:
* Վաղարշակ Օխիկյան, Աղբիւր Սերոբ /կեանքն ու գործունեութիւնը/, Հայրենիք ամսագիր, Բոստոն, 1926 թ., թիւ 11, էջ 38-48, թիւ 12, էջ 75-85:
* Սերոբ Վարդանեան /Աղբիւր/, Ժընև, 1907, 48 էջ։
* Չիլինկիրեան եպիսկոպոս Եղիշէ, Փնջիկ բարոյական առածներու և յիշատակ առաջնորդութենէս, Երուսաղէմ, 1928, 112 էջ։
* Փափազեան Վահան, Իմ յուշերը, Ա. հատ., Պոսթըն, 1950, 600 էջ։
* Գևորգյան Համլետ, Էջեր հայոց ազատամարտի, Երևան 2006, երկրորդ հրատ., Երևան, 2010, 363 էջ։
* Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի հերոսապատումից, Երևան, 2006, 574 էջ։
* Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երևան, 1992:
* Սասունի Կարօ, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
* Ներսիսյան Աշոտ, Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թթ., Երևան, 1999, 130 էջ։
* Հակոբյան Կարապետ, Կարսի մարզից Երկիր անցած խմբերն ու դրանց դերը արևմտահայերի ինքնապաշտպանության գործում 1892-1895 թթ., ,,Բանբեր Հայաստանի արխիվների՛՛, Երևան, ՀԱԱ, 2012, թիվ 1-2, էջ 172-183:
 
== Ծանոթագրություններ ==
Տող 111.
 
[[Կատեգորիա:Օրվա հոդված]]
 
[[Կատեգորիա:Հայ ֆիդայիներ]]