«Ախտաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Ախտաբանություն''', պաթոլոգիա, [[Բժշկագիտություն|բժշկական գիտություն]] հիվանդությունների պատճառների, առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Նշված գործընթացների առավել ընդհանուր պատճառներն ու օրինաչափություններն ուսումնասիրում է [[ընդհանուր ախտաբանություն]], առանձին հիվանդություններինը՝ [[մասնավոր ախտաբանություն]]։ Վերջինս զբաղվում է օրգանների ու համակարգերի հիվանդություններով և կազմում է կլինիկական բոլոր առարկաների բաղկացուցիչ մասը (կլինիկական ախտաբանություն)։
 
Ախտաբանություն ընդգրկում է [[ախտաբանական անատոմիա]]ն և [[ախտաբանական ֆիզիոլոգիա]]ն։
== Ախտաբանության բաժիններ ==
[[Պատկեր:Pathology Lab.png|մինի|Ժամանակակից ախտաբանական լաբորատորիա]]
=== Ախտաբանական անատոմիա ===
Ախտաբանական անատոմիան ուսումնասիրում է մարդու [[բջիջ]]ների, [[հյուսվածք]]ների և [[օրգան]]ների կառուցվածքի փոփոխությունները հիվանդությունների ժամանակ։ Այդ դեպքերում, ախտորոշումը ճշտելու նպատակով, հետազոտվում են [[վիրահատություն]]ների ժամանակ մարդու օրգանիզմից հեռացված առանձին օրգանները կամ հիվանդ մարդուց, դիակից վերցրած օրգանների մասերը։
=== Ախտաբանական ֆիզիոլոգիա ===
Ախտաբանական ֆիզիոլոգիան հետազոտում է [[ախտաբանական գործընթաց]]ների առաջացման և ընթացքի օրինաչափությունները, ֆունկցիոնալ խանգարումները, պաշտպանական և հարմարվողական հակազդեցությունները՝ առավելապես կենդանիների վրա ([[փորձարարական ախտաբանություն]])։ Հիվանդությունների ժամանակ կենսաքիմիական գործընթացները և [[նյութափոխանակություն|նյութափոխանակության]] խանգարումները [[ախտաբանաքիմիա]]յի և մոլեկուլային ախտաբանության ոաումնասիրության առարկան են։ Սակայն այդպիսի բաժանումը պայմանական է, քանի որ հյուսվածքների, բջիջների և դրանց գործունեության փոփոխությունները սերտորեն կապված են միմյանց։ Ախտաբանական անատոմիան և ախտաբանական ֆիզիոլոգիան դասավանդվում են բժշկական բուհերում և ուսումնարաններում։ Դրանք բժշկական մտածողության, հիվանդության էությունը բացահայտելու հիմքն են։
=== Համեմատական ախտաբանություն ===
Տող 20.
{{Հիմնական|Ախտաբանությունը Հայաստանում}}
ՀՀ-ում ախտաբանության բնագավառի հետազոտությունները հիմնականում վերաբերում են ախտաբանական անատոմիային և ախտաբանական ֆիզիոլոգիային։
Ախտաբանական անատոմիայի զարգացումը կապված է 1923 թվականին [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանհամալսարանի]]ի բժշկական ֆակուլտետում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ. Եգնավերովը, Ե. Շուբենկո-Շուբինը, Վ. Գաբրիելյանը, ախտաբանություն Բեգլարյանը, Ն. Վարդազարյանը)։ 1962 թվականին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելագործման (այժմ՝ [[Ազգային առողջապահության ինստիտուտ]]) ինստուտում։ [[ԵԲՀ]]-ում հետազոտություններ են կատարվել ռևմատիկ հիվանդությունների պատճառների, ախտածնության, անատոմիական և հյոավածաքիմիական փոփոխությունների ուսումնասիրության ուղղությամբ (ախտաբանություն Բեգլարյան, Ն. Վարդազարյան, Լ. Մկրտչյան, ախտաբանություն Ազնաուրյան)։ 1962 թվականից ամբիոնին կից ստեղծված (ախտաբանություն Բեգլարյանի նախաձեռնությամբ) [[ռևմատիկ հիվանդություններ]]ի պատճառագիտության և ախտածնության հարցերն ուսումնասիրող պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել են հյուսվածաբանական, հյոավածաքիմիական մանրէաբանական և իմունաբանական մեթոդներ, նոր տեսանկյունով մեկնաբանվել նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տեսական հիմքերը։
{{ՀԲՀ}}