«Ալեքսանդր Մանթաշյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է [[Մանուֆակտուրա|մանուֆակտուրայիմանուֆակտուրա]]յի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ [[հայերեն]], [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[անգլերեն]]։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել [[Գերմանիա]]յի և [[Պարսկաստան]]ի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է [[Եվրոպա]]յում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։
 
Վերադառնալով Թեհրան, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո ստացած 200.000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է [[Բաքու]] և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ [[Վարշավա]], [[Մադրիդ]], [[Փարիզ]], [[Օդեսա]], [[Սարատով]], [[Սուդան]], [[Բեյրութ]], [[Պաղեստին]], [[Կալկաթա]], [[Բոմբեյ]], [[Կ. Պոլիս]], [[Զմյուռնիա]]։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։