«Աարոն Ռեմսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 45.
2009 թվականի օգոստոսի 22-ին Ռեմզին խփեց իր առաջին գոլն Անգլիայի Պրեմիեր Լիգայում Դեյվիդ Ջեյմսի դեմ մեն-մենակ դուրս գալուց հետո։ Այդ խաղում Արսենալը 4-1 հաշվով հաղթեց Պորտսմութին։ Հետո Չեմպիոնների լիգայի Փլեյ-օֆ փուլում կայացած [[Սելտիկ|Սելթիկի]] դեմ խաղում(3-1)օգնեց [[Անդրեյ Արշավին]]ին դառնալ գոլի հեղինակ։ Հոկտեմբերի 28-ին Անգլիայի լիգայի գավաթի 4-րդ փուլում<nowiki/>[[Լիվերպուլ ՖԱ|Լիվերպուլի]] դեմ կայացած մրցավեճում գոլային փոխանցում կատարեց, օգնելով [[Նիկլաս Բենդտներ]]ին դառնալ գոլի հեղինակ, որը հետագայում ճանաչվեց խաղի լավագույն ֆոիտբոլիստ։
[[Պատկեր:Aaron_Ramsey_Stoke_City_FC_V_Arsenal.jpg|left|thumb|319x319px|Ռեմզին 2010-ին Սթոք Սիթիի դեմ կայացած ճակատագրական մրցավեճում]]
Առաջին անգամ Ռեմզին Պրեմիեր Լիգայում Արսենալի մեկնարկային կազմում խաղաց 2009 թվականի նոյեմբերի 7-ին։ Այդ խաղում Արսենալը Մոլինեու մարզադաշտում 4-1 հաշվով ջախջախեց Վուլվերհեմփթոնին։ Խաղից չորս օր անց նա ճանաչվեց Ուելսի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։2009 թվականի դեկտմբերի 5-ին Ռեմզին խփեց իր երկրորդ գոլը, Սթոք Սիթիի դեմ կայացած Պրեմիեր Լիգայի մրցավեճում, որտեղ Արսենալը հանգիստ հաղթանակ տարավ 2-0 հաշվով։ Դեկտեմբերի 30-ին Ռեմզին խփում է իր երրորդ գոլն ու կատարում գոլային փոխանցում, օգնելով իր թիմին 4-1 հաշվով հաղթել Պորտսմութին։2010-ի հունվարի 3-ին Ռեմզին գոլի հեղինակ է դառնում Անգլիայի Գավաթի շրջանակներում կայացած [[Վեստ Հեմ Յունայթեդ|Վեսթ Հեմի]] հետ խաղում՝ Ափթոն պարկում։ Այդ խաղում Արսենալը 2-1 հաշվով հաղթեց ի շնորհիվ [[Էդուարդո դա Սիլվա|էդուարդոյի]] 83-րդ րոպեին խփած գլխով գոլի։ Ռեմզին այդ խաղում ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Արսեն Վենգերս սկսեց նրան համեմատել [[Ռոյ Քին]]ի հետ, ասելով որ նա հիանալի է գտնում տարածություններ, և շատ է աշխատում
 
2010 թվականի փետրվարի 27-ին Արսենալի և Սթոք Սիթիի մրցավեճի ժամանակ, որը կայացել էր Բրիտանիա ստադիոնում, Ռայան Շոուքրոսի կոպիտ խախտումը կոտրեց Ռեմզիի ոտքը։ Ռեմզիին տեղափոխեցին հիվանդանոց և այնտեղ հաստատվեց որ նա կոտրել է տիբիան և ֆիբուլան։ Հստակ չկարողացան որոշել թե, երբ Ռեմզին կվերադառնա, բայց մեկ ամսի անց նա քայլում էր առանց ձեռնափայտի։2010 թվականի հունիսի 1-ին Ռեմզին երկարաձգեց իր պայմանագիրը, իսկ հոկտեմբերին սկսեց մարզվել, իսկ նոյեմբերի 23-ին Արսենալի պահետային թիմի կազմում հանդիպում անցկացրեց։
Տող 53.
 
==== Կարդիֆ ====
Ռեմզին մեկ ամսով վերադարձավ Կարդիֆ, մարզավիճակ հավաքելու, միանալով Արսենալի երիտասարդ ֆուտբոլիստ Ջեյ Էմանուել-Թոմասին, ով նույնպես Կարդիֆում էր խաղում վարձավճարով։ Առաջին հանդիպումն անցկացրեց Ռիդինգի դեմ։ Ռեմզին մասնակցեց հարավ-ուելսյան դերբիին Սուոնսիի և Կարդիֆի միջև, որտեղ նրա կատարած փոխանցումը Քրեյգ Բելամիին դարձավ հաղթական։ Ռեմզին մասնակցեց նաև Սքունթորփ Յունայթեդի և Բեռնլիի դեմ խաղերին։ Ռեմզին նաև թեթև վնասվածք ստացավ Նոթինգեմ Ֆորեսթի հետ խաղից առաջ, սկայն վերադառնալով դարձավ գոլի հեղինակ և իր թիմին օգնեց 2-0 հաշվով հաղթել Լեսթերին։
 
Փետրվարի 25-ին Կարդիֆը խնդրեց Արսենալին երկարաձգել պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը և ասաց, որ պատասխան է սպասում 24 ժամվա մեջ։ Արսենալը մերժեց այդ առաջարկը և Ռեմզին վերադարձավ Լոնդոն։