«Այլևս երբեք (նկար, Գոգեն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]])}}
{{Տեղեկաքարտ նկար}}
'''«Այլևս երբեք»''' ({{lang-en|Nevermore}}), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ Պոլ Գոգենի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է [[1897]] թվականին: [[Յուղաներկեր|Յուղաներկով]] [[կտավ]]ի չափերն են՝ 83,7 × 139,1 սմ: «Այլևս երբեք» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է [[Կուրտոյի արվեստի ինստիտուտ|Կուրտոյի արվեստի ինստիտուտում]]<ref>[http://www.artandarchitecture.org.uk/images/gallery/9b970750.html Fitxa del Courtauld Institute of Art]</ref> ([[Լոնդոն]], [[Միացյալ Թագավորություն]]):
 
== Նկարագիր ==
«Այլևս երբեք» ստեղծագործությունը համարվում է «մերկ պառկած» թեմայի տարատեսակություն: Հոլանի տահիտուհի աղջիկը պառկած է փարթամ մահճակալին: Թվում է, թե երիտասարդ աղջիկը լարված է ինչ-որ մեկի ներկայությունից: Հետին պլանում Պոլ Գոգենը պատկերել է դռան որմնախոռոչ, որտեղ զետեղել է միմյանց հետ զրուցող երկու մարդկանց: Նկարի վերին ահյակ անկյունում կա մի գրություն՝ «Nevermore»՝ «Այլևս երբեք», որի տակ նկարիչն իր ստորագրությունն է թողել: Գրվածքներից աջ պատկերված է մի սև թռչուն, որն հիշեցնում է Էդգար Ալան Պոյի «Ագռավը»<ref>Carta բանաստեղծությունըde Paul Gauguin a Daniel de Monfreid, 14 de febrer de 1897, citada a ''Paul Gauguin, la búsqueda del paraíso'', de Bernard Denvir, Odín Editores, Barcelona: 1994. ISBN 84-493-0081-9</ref> բանաստեղծությունը.
{{քաղվածք|
<poem>
Ինչ որ է՛ քո պիղծ անունը՝ ա՛յս լինի մեր բաժանումը,
Ե՛տ դարձիր դեպ քո անհունը, քո ափերը հեռավոր։
Չթողնե՛ս քո սև փետուրը, չե՛ս եղել երբեք իմ հյուրը․
Մի՛ խախտիր իմ մենությունը, թո՛ղ իմ տունը մենավոր—
Քո կտուցն հանի՛ր սրտիցս — թո՛ղ իմ դուռը մենավոր․․․»
Ագռավն ասաց — Այլևս երբեք:
</poem>
|}}
«Այլևս երբեք» ստեղծագործությունը հաստատակամ է և արտասովոր՝ նկարված մռայլ գունային երանգներով: Կտավն արտացոլում է ավելի շատ տագնապ, քան թե հեշտասիրություն: Մահճակալին ընկողմանած կնոջը Պոլ Գոգենը պատկերել է անհանգիստ վիճակում: Պարզ չէ, թե վերջինս ում է նայում՝ առգավի՞ն, թե՞ հարևան սենյակում գտնվող երկու զրուցակիցներին:
 
 
Նկարման ոճում երևում են թանձրախիտ վրձնահարվածները, վառ ու արտահայտիչ գույները, որոնք բնորոշ են էքսպրեսիոնիստներին:
 
Ռենտգենյան հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Nevermore» ստեղծագործությունը նկարվել է մեկ այլ նկարի վրա:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}