«Մուսա լեռան քառասուն օրը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
Ամերիկայում վեպն առաջին անգամ երևաց 1933 կամ 1934 թվականի նոյեմբերին<ref>[http://times.am/?p=22815&l=am Գիրքը առաջին անգամ լույս է տեսել]</ref>: Ավելի քան 30 տարի այդ վեպը տարբեր երկրներում որպես դասական գործ վերահրատարակվել է Ժամանակակից վեպի գրադարան շարքով: Գիրքը այնպիսի տարածում էր գտել, որ 1965 թվականին նրա տպաքանակն անցավ մեկ միլլոն օրինակից, իսկ 1979-1981 թվականներին վեպը Ավստրիայում լույս տեսավ որպես գրպանի գիրք, մեծ տպաքանակով:
 
Ընդհանուր առմամբ Վերֆելի ստեղծագործությանը նվիրված հետազոտություններն ու մեկնաբանություններն ստեղեցինստեղծեցին մի գրականություն, ուր դրսևորվում են տարբեր կարծիքներ, դատողություններ: Սակայն Վերֆելի ստեղծագործության գագաթը հանդիսացավ այս վեպը, որը միշտ էլ ծնել է համընդհանուր հիացմունք:
 
Սա է վեպի հիմնական նշանակությունը: Դա գեղարվեստական վկայություն է տառապանքների ու հերոսության և, դրա հետ մեկտեղ, մարմնավորում է ամենաբարձր բարոյական արժանիքների՝ վեհ հայրենասիրության, բռնության ու բարբարոսության դեմ անզիջում պայքարը: