«Ռեմզիե Հիսար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ ԱնձԳիտնական}}
{{Խմբագրում եմ|Armenmir}}
'''Ռեմզիե Հիսար''' ({{lang-tr|Remziye Hisar}}; {{ԱԾ}}), թուրք գիտնական, քիմիկոս: Առաջին թրքուհին է, ով ստացել է [[Սորբոնի համալսարան]]ի դիպլոմ: Թուրքական տարբեր համալսարաններում զբաղեցրել է պատասխանատու մի շարք պաշտոններ և հրապարակել մի շարք հոդվածներ: Ռեմզիե Հիսարը համարվում է ժամանակակից Թուրքիայի առաջին կին գիտնականներից մեկը: Հիմնական ուսումնասիրությունները եղել են մետաֆոսֆատների ոլորտում:
{{Տեղեկաքարտ Անձ}}
== Կենսագրություն ==
Ծնվել է 1902 թվականին [[Սկոպյե]]յում քաղաքացիական ծառայող Սալիհ Հյուլուսիի և Այշե Ռեֆիի ընտանիքում<ref name="k">{{Cite web|url=http://remziyehisar.kimdir.com/|title=Remziye Hisar|publisher=Kimdir?|lang=tr|accessdate=2013-05-07}}</ref><ref name="Tubitak">{{Cite web|url=http://www.biltek.tubitak.gov.tr/bilgipaket/biliminsanlari/turkbilimadami/S-333-56.pdf|title=Remziye Hisar|publisher=Tubitak|lang=tr}}</ref>: Մեկ տարի անց` 1909 թվականին վերադարձել է [[Ստամբուլ]]<ref name="bt">{{Cite web|url=http://www.bilimtarihi.org/pdfs/remziyehisar.pdf|title=Bir "Çalıkuşu" Öyküsü... İlk Kadın Kimyacımız-Remziye Hisar|publisher=Bilim Tarihi|lang=tr|accessdate=2013-05-07}}</ref>:
 
Միջնակարգ կրթությունը ստացել է [[Ստամբուլ]] մի շարք դպրոցներում: 5 տարի սովորել է [[Ֆաթիհ]]ի դպրոց- ինտերնատում: Ռեմզիեն ավարտել է [[Ստամբուլի համալսարան]]ի (նախկինում «Դարյուլ-Ֆյունունե») քիմիայի ֆակուլտետը: Համալսարանը գերազանցությամբ ավարտել է 1919 թվականի հուլիսի 15-ին<ref name="bt"/>:
 
Բաքվից վերադառնալով Ստամբուլ՝ նշանակվել է Էրենքյոյի աղջիկների դպրոցի տեսուչ: Ռեմզիեն չի սիրել իր պաշտոնը, քանի որ հետաքրքրվել է միայն քիմիայով: Նրա դիմումը՝ սովորելու [[Փարիզ]]ում, սկզբում մերժվել է: Դրանից հետո դիմել է [[Զոնգուլդաք]]ի լեռնաինժեներական ուսումնարան՝ քիմիայի ուսուցչի թափուր հաստիքի համար: Թուրքիայի կրթության նախարար Ջեմալ Թարայը Հիսարին առաջարկել է պետության հաշվին սովորել Ֆրանսիայում, իսկ նրա որդին անվճար հիմունքներով ընդունվել է [[Գալաթասարայի վարժարան]]<ref name="bt"/>:
 
1930 թվականին Ռեմզիեն բաժանվել է իր ամուսնուց: Նա, իր հետ վերցնելով դստերը Դոհուին և կրտսեր քրոջը Միհրիին, մեկնել է [[Փարիզ]]: Այնտեղ քույրը խնամել է Ռեմզիեի դստերը: Նա ուսումնասիրություններ է իրականացրել մետաֆոսֆատների ոլորտում Պոլ Պասկալի հետ միասին (1880—1968): Երեք տարի անց ստացելէ դոկտորական աստիճան<ref name="bt"/>:
 
1933 թվականին Ռեմզիեն վերադարձել է հայրենիք: Նա նշանակվել է [[Ստամբուլի համալսարան]]ի ընդհանուր քիմիայի և ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, որը վերջերս էր վերակազմակերպվել: 1936 թվականին մեկնել է [[Անկարա]], որտեղ Հանրային առողջապահության ինստիտուտում զբաղեցրել է բիոքիմիայի մասնագետի պաշտոնը<ref name="bt"/>:
 
1947 թվականին Ռեմզիեն վերցրել է Հիսար ազգանունը: Այնուհետև տեղափոխվել է [[Ստամբուլի տեխնիկական համալսարան]], որտեղ նշանակվել է մեքենաշինության և քիմիայի ֆակուլտետի ադյուտանտ- պրոֆեսոր: 1959 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 1973 թվականին անցել է թոշակի<ref name="Tubitak"/><ref name="bt"/>: Իր գործունեության ընթացքում տպագրել է ավելի քան 20 գիտական հոդվածներ՝ հիմնականում մետաֆոսֆատների և Թուրքիայի տարածքում աճող խոտաբույսերի, որոնց մի մեծ մասը տպագրվել է ''Bulletin de la Société Chimique de France'' ամսագրում<ref name="bt"/>:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Թուրք գիտնականներ]]