«Վլադիմիր Պուտին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 236.
2003 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքում Պետական դումայում ձայների մեծամասնությունը ստացավ նախագահին հարող «Միացյալ Ռուսաստան» ({{lang-ru|«Единая Россия»}}) կուսակցությունը (ընդ որում [[Բորիս Գրիզլով]]ը դարձավ [[Պետդումա]]յի նախագահ)։ Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար [[ՌԴ Կոմունիստական կուսակցություն]]ը, [[Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն]]ը և «Հայրենիք» («Родина») խումբը։ Ընտրություններում հաղթելով և իր կազմի մեջ ընդունելով անկախ պատգամավորների մեծամասնությանը, միամանդատ շրջաններից ընտրված պատգամավորներին, Ազգային կուսակցության բոլոր պատգամավորներին, մյուս կուսակցություններից «փախածներին»՝ «[[Միացյալ Ռուսաստան]]»-ը ստացավ սահմանադրական մեծամասնությունը, որը թույլ էր տալիս քվեարկության ժամանակ հստակ հաղթահարել ընդդիմադիր կուսակցությունների դիմադրությունը։
 
2005 թվականին օրենք ընդունվեց [[Պետական դումա]] միայն կուսակցական ցուցակներով ընտրության վերաբերյալ։ Այնուհետև Պետդուման ընդունեց Դաշնային օրենսդրության մեջ փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս տարածքային խորհրդարանի ընտրություններում հաղթած կուսակցություններին Ռուսաստանի նախագահին առաջարկել նահանագապետի պաշտնումպաշտոնում իրենց թեկնածությունը։ Մարզերի ճնշող մեծամասնությունում այդ իրավունքը վերապահված էր «Միացյալ Ռուսաստան»-ին։ Զանգվածային բնույթ սկսեց կրել նահանգապետերի՝ իշխող կուսակցության մեջ մտնելը։ 2007 թվականի սկզբին կուսակցության անդամներ էին համարվում ռուսական 86 նահանգապետերից 70-ը։ «Միացյալ Ռուսաստան»-ի անդամ էին նաև խոշոր արդյունաբերական ընկերությունների կառավարիչները, պետական բուհերի և նրանց ենթակա ստորաբաժանումների ղեկավարները, դաշնային և մարզային իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները։
 
Նախագահ Պուտինի աշխատակազմի կադրային քաղաքականությանը բնորոշ էր պատասխանատու պաշտոններում նշանակել Պուտինի բազմաթիվ համակուրսեցիներին, [[ԳԴՀ]]-ում և հատուկ ծառայություններում համածառայակիցներին, նախկին [[Լենինգրադ]]ի աշխատանքային ընկերներին և ընդհանրապես, «պետերբուրգյան թիմի» ներկայացուցիչներին։