«Կորեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
Ռուս-ճապոնական պատերազմը և [[1905]]—[[1907]] թվականների ռուսական հեղափոխությունը նոր թափ հաղորդեցին ազզային-ազատագրական շարժմանը։ Տարածվեցին ազգային վերածնության բուրժուա-ղեմոկրատական գաղափարներ։ [[1910]] թվականի օգոստոսին ճապոնիան անեքսիայի ենթարկեց Կորեային։ [[Հոկտեմբերյան Հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը]] մեծ ազդեցություն ունեցավ Կորեայի ազգայինազատագրական շարժման վրա։ [[1919]] թվականի մարտ-ապրիլին տեղի ունեցավ համազգային ապստամբություն, որը պարտություն կրեց։ [[1920]] թվականին կազմավորվեց առաջին համազգային բանվորական կազմակերպությունը։ 20-ական թվականների սկզբին ստեղծվեցին արհմիություններ և այլ մասսայական կազմակերպություններ։ Արդյունաբերական կենտրոններում առաջացան մարքսիզմ-լենինիզմը ուսումնասիրող խմբակներ։ [[1925]] թվականի [[ապրիլի 17|ապրիլի 17-ին]] ստեղծվեց Կորեայի կոմունիստական կուսակցությունը (ԿԿԿ)։ [[1930]]-ական թվականներին [[Մանջուրիա]]յում (ուր ապրում էր մոտ 1 միլիոն կորեացի) և Կորեայի հյուսիսային շրջաններում ծավալվեց հակաճապոնական պարտիզանական շարժում, որը ղեկավարում էին կոմունիստները։ [[1932]] թվականին [[Կիմ Իր Սեն]]ը կազմակերպեց պարտիզանական ջոկատ, որը հետագայում վերաճեց Կորեայի ժողովրդա-հեղափոխական բանակի։
 
[[1936]] թվականին ստեղծվեց [[Հայրենիքի վերածննդի ընկերություն]] կամ Հայրենիքի վերածննդի լիգա կազմակերպությունը, որի նպատակն էր ճապոնական տիրապետության վերացումը, անկախ, դեմոկրատական կորեական պետության, ժողովրդական կառավարության ստեղծումը են։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Կորեայում մեծ չափեր ընդունեց դիմադրության շարժումը։ Սովետական բանակի և Կորեայի հեղափոխական բանակի կողմից Կորեայի ազատագրվելուց հետո ([[1945]] թվականի օգոստոս) վերստեղծվեց կոմունիստական կուսակցությունը։ [[1945]] թվականի օգոստոս-սեպտեմբերին ստեղծվեցին ժողովրդավարական իշխանության օրգաններ՝ քաղաքական ժողովրականժողովրդական կոմիտեներ և պետական իշխանության նախապատրաստման կոմիտեներ։ 1945 թվականի սեպտեմբերին Հարավային Կորեա մտած ԱՄՆ-ի զորքերը, դաշնակցային պայմանագրերի հիման վրա ([[Յալթա]], [[1945]] թվականի փետրվար, Պոտսդամ, [[1945]] թվականի հուլիս-օգոստոս և այլն), Հարավային Կորեայում, ինչպես սովետական զորքերը Հյուսիսային Կորեայում, պետք է ընդունեին ճապոնական զորքերի կապիտուլյացիան և աջակցեին դեմոկրատական ուժերին՝ ստեղծելու անկախ, դեմոկրատական պետություն։ Սակայն ամերիկյան իշխանությունները ձգտում էին խոչընդոտ հարուցել Հարավային Կորեայում սկսված ժողովրդա-դեմոկրատական հեղափոխությանը։ Հեղափոխությունը հաջողությամբ զարգանում էր Հյուսիսային Կորեայում։ [[1945]] թվականի [[հոկտեմբերի 10|հոկտեմբերի 10-ին]] ստեղծվեց ԿԿԿորեայի հյուսիսային կորեական Կազմբյուրո։ [[1946]] թվականի փետրվարին ստեղծվեց Հյուսիսային Կորեայի ժողովրդական ժամանակավոր կոմիտե՝ ժողովրդական իշխանության բարձրագույն մարմինը։ [[1946]] թվականի [[մարտի 23|մարտի 23-ին]] հրատարակվեց կոմկուսի քաղաքական ծրագիրը՝ 20 կետից։ Կարճ ժամանակում իրականացվեցին արմատական դեմոկրատական վերավւոխումներ. անցկացվեց հողային ռեֆորմ, ոչնչացվեց կալվածատիրական հողատիրությունը, ազգայնացվեց արդյունաբերությունը են։ [[1946]] թվականին ստեղծվեց Միասնական դեմոկրատական ազգային ճակատ (ՄԴԱՃ)։
 
[[1946]] թվականի օգոստոսին կոմկուսի և Նոր ժողովրդական կուսակցության (հիմնվել էր [[1946]] թվականի փետրվարին) միավորման հետևանքով կազմվեց Հյուսիսային Կորեայի աշխատանքային կուսակցությունը։ [[1948]] թվականի փետրվարին կազմավորվեց Կորեական ժողովրդական բանակը։ Կոմունիստական ուժերը միասնական, «դեմոկրատական» Կորեա ստեղծելու համար մղվող պայքարում հենվում էին [[ԽՍՀՄ]] բազմակողմանի օգնության վրա։ [[1948]] թվականի մայիսին, ի հեճուկս հյուսիսի, Հարավային Կորեայում անցկացվեցին ընտրություններ, օգոստոսին ստեղծվեց, այսպես կոչված, [[Կորեական Հանրապետություն]]ը, որի գլուխ կանգնեցին հակակոմունիստական տարրերը՝ [[Լի Սին Ման]]ի գլխավորությամբ։ [[1948]] թվականի օգոստոսին տեղի ունեցան Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններ։ Գերագույն ժողովրդական ժողովը մշակեց ժողովրդա-դեմոկրատական պետության սահմանադրություն, հռչակեց [[Հյուսիսային Կորեա|Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության]] (ԿԺԴՀ) ստեղծումը ([[1948]] թվականի [[սեպտեմբերի 9]])։ Կազմվեց կառավարություն՝ Կիմ Իր Սենի գլխավորությամբ։ ԿԺԴՀ-ի կառավարությունը իր ամենակարևոր խնդիրն է համարում երկրի խաղաղ միավորումը՝ դեմոկրատական սկզբունքների հիման վրա։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորեա» էջից