«Երիտասարդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
Կյանքի ուղու հաջող ընտրության դեպքում արդեն երիտասարդության տարիքում մարդն իր մասնագիտությամբ հասնում է բավական բարձր վարպետության և օբյեկտիվ ճանաչման։ Հաջող մասնագիտական ինքնորոշման և բարձր վարպետության միջոցով ձեռք է բերվում մասնագիտական [[կոմպետենտութուն|կոմպետենտության]] զգացումը, ինչը շատ կարևոր է այս տարիքում անձնային զարգացման համար։ Հատկապես բարենպաստ է զարգացումն ընթանում այն դեպքում, երբ ընտրված մասնագիտությունը համապատասխանում է մարդու կոչմանը, դառնում է աշխարհի հետ էական կապ։
 
Այսպիսով, երտասարդությաներիտասարդության տարքիում «կյանքի ընկերոջ» ընտրության և ընտանիքի ստեղմանը զուգահեռ մարդը զարգանում և իրացնում է ինքն իրեն՝ հաստատվելով իր գործում, ձեռք բերելով մասնագիտական վարպետություն և կոմպետենտություն։ Այս տարիքի կենտրոնական նորագոյացություններն են ընտանեկան հարաբերություններն ու մասնագիտական կոմպետենտությունը։
[[Պատկեր:P1020177 (5349316438).jpg|250px|մինի|աջից]]
 
=== Ընկերություն ===
Երիտասարդության տարիքում կյանքի կարևոր կողմ է նաև ընկերական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը։ Այս տարքիում [[ընկերություն]]ը, ինչպես և սերը, անցնում են նոր որակական մակարդակ։ Այս տարիքում ընկերությունը ենթադրում է այս կամ այն չափով հոգևոր մերձություն։ Ընկերությունը կարելի է սահմանել որպես կայուն, անհատական-ընտրողական միջանձնային հարաբերությունների տեսակ, որը բնութագրվում է նրա մասնակիցների փոխադարձ կապվածությամբ։