«Ուլտրամանուշակագույն ճառագայթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 51.
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ուսումնասիրման համար էական նշանակություն ունեն գրանցման մեթոդները։ Մերձավոր տիրույթի ուլտրամանուշակագույն ճառագայթները գրանցվում են սովորական լուսանկարչական եղանակով։ Նույն եղանակով ավելի կարճ տիրույթներ գրանցելու համար օգտագործվում են ժելատինազուրկ թիթեղներ։
 
== Ազդեցությունը մարդու վրա ==
Երկար ժամանակ բարձր տեղերում, օրինակ՝ Սևանա լճի ափին, առանց հագուստի մնալու դեպքում մարդու մաշկը վնասվում է ոլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Սական փոքր քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթները բուժիչ է ոսկրային հյուսվածքի ամրացման համար։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները օգտագործվում են նաև բժշկության մեջ մանրէների ոչնչացնելու համար, կանխարգելում և բուժում է ռախիտ հիվանդությունը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հիմնԱկան թիրախը մաշկն է: Հայտնի է, որ մաշկը կազմված է Էպիդերմայից, դերմայից, և ենթամաշկային բջջանքից: Վերնամաշ կը բազմաշերտ էպիթել է, կազմված է կերատինոցիտներից, որոնք առաջացնում են 5 մակերեսային շերտեր` հիմային, սեպաձև, հատիկավոր, փայլուն և եղջերային: Հիմային բջիջները բաժանվում են և պատասխանատու են վերնամաշկի աճի համար: Հատիկավոր բջիջները հաստացած են և պարունակում են կերատոհիալինի հատիկներ: Եղջերային շերտը կազմված է մահացած հարթ կերատինոցիտներից: Հիմային շերտում գտնվում են մելանոցիտներ, որոնք պարունակում են թիրոզինազ ֆերմենտ, մասնակցում են թիրոզինի վերափոխմանը մելանինի և լույսի ազդեցությամբ կարող են իրենց ձևը փոխել, առաջացնել կեղծ ոտիկներ: Ճակատի մաշկում այդ բջիջները կրկնակի շատ են, քան վերին վերջույթներում: Մաշկի բաց գույն ունեցողների մոտ հատիկավոր բջիջները քիչ են: Մաշկի գույնը պայմանավորված է նրանով, որ բջիջները արտադրում են տարբեր քանակի մելանին: Վերնամաշկի տակ գտնվում է բուն մաշկը, որը կազմված է պտկային և ցանցանման շերտերից: Պտկային շերտը ձևավորվում է փխրուն շարակցական հյուսվածքից, առաձիգ թելե- րից, մկանային, նյարդային թելերից և արյունատար անոթներից: Ցանցանման շերտը պարունակում է պարարտ և այլ տիպի բջիջներ: Ուլտրամանուշակագույն ճառագայթները մարդու օրգանիզմում վիտամին D3 -ի սինթեզի գլխավոր գործոնն են: Պրովիտամին D3 -ը սկզբում վերափոխվում է պրեվիտամին D3 -ի, ապա ջերմաստիճանի ազդեցությամբ ` վիտամին D3 -ի 370 աստիճան ջերմաստիճանում: Բջջային մակարդակով ուլտրամանուշակագույն ճառագայթ- ների համար գոյություն ունի 3 «թիրախ»` ԴՆԹ, սպիտակուցներ, լիպիդներ: ԴՆԹ-ի վնասումը կարևոր դեր ունի ախտաբանության զարգացման մեջ: Ազոտային հիմքերի հետ ֆոտոքիմիական ռեակցիաների արդյունքում կարող են առաջանալ թիմինային դիմերներ, քիմիապես փոխված ազոտային հիմքեր: Դրա հետևանքը կարող են լինել քրոմոսոմային աբերացիաները, մուտացիոն էֆեկտը, կանցե րոգենեզը: Այդ գործընթացները տեղի են ունենում ոչ միայն մաշկի բջիջներում, այլև ձևավոր տարրերում` լիմֆոցիտներում, որոնք ընկ- նում են ենթամաշկային մազանոթներ:
 
== Պաշտպանվելու մեխանիզմներ ==
1. Արևայրուքի առաջացում՝ կապված մելանինի հայտնվելու հետ: Մելանինը ընդունակ է կլանելու ֆոտոնները և թուլաց նելու ազդող ճառագայթների ուժգնությունը: Մելանինը մաշկի ճառագայթման դեպքում «որսում է» ազատ ռադիկալները, բացի այդ՝ կապում է երկաթի իոնները, որոնք կատալիզում են օքսիդային սթրեսի գործընթացը և դրանով իսկ ճարպերի գերօքսիդային օքսիդացումը:
 
2.Ուրոկանինովային թթվի առաջացում: Այդ միացությունը արտադրվում է քրտինքի հետ և զավթում ճառագայթնե րի քվանտները: Մթության մեջ տեղի է ունենում հակառակ ռեակցիան ջերմության արտադրությամբ: Լողանալիս թթուն քրտինքի հետ լվացվում է, որը և պայմանավորում է արևայ- րուքի առաջացումը ջրային պրոցեդուրա ընդունելուց հետո:
 
3.Մաշկի վերին շերտի եղջերացում: Սկզբում ուլտրաճառագայթումը արգելակում է բջիջների կիսումը մաշկում (24 ժամ և ավելի): Հետագայում (5-6 օր հետո) բջիջների կիսման արագացումը առաջացնում է վերնամաշկի հիպերպլազի:
 
4.
 
== Գրականություն ==
Տող 95 ⟶ 105՝
| publisher = NASA, USA
}}
* Կ. Վ. Գրիգորյան, Ծ. Ի. Ադամյան << Մարդու էկոլոգիա և էկոլոգիական ֆիզիոլոգիա>>
 
{{ՀՍՀ}}