«Վանական Վարդապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ուսանել է [[Նոր Գետիկ]]ի դպրոցում, [[1201]]-ին թվականին ձեռնադրվել է քահանա, դարձել [[Մխիթար Գոշ]]ի աշակերտն ու օգնականը։ Մասնակցել է Լոռեի (1204) և Անիի (1207) եկեղեցական ժողովներին։ 1207–081207–1208 թ. ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել [[Տավուշ]], ուր Վահրամյան իշխանների դրամական հովանավորությամբ հիմնադրել է [[Խորանաշատի վանք]]ը։ 1235–361235–1236 թթ. մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո։ 1240-ին թվականին Ներքին [[Խաչեն]]ի իշխան [[Ջալալ Ա|Հասան Ջալալ Դոլա]]յի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը։
 
Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը։ Այսպես, 1250 թվականին բանադրել է [[Դավիթ Ծարեցի|Դավիթ Ծարեցու]] 13-րդ դարի 40–50-ական թթ. գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին։
 
Իր կտակի համաձայն թաղվել է Խորանաշատի մերձակայքում գտնվող աղքատների գերեզմանոցում։