«Դհարմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
 
[[Բուդդայականություն|Բուդդայականության]] մեջ դհարման ներառում է հիմնադիր [[Բուդդա]]յի ուսմունքներն ու վարդապետությունները:
 
== Պատմություն==
[[Պատկեր:AsokaKandahar.jpg|thumb|left|220px|Այս ժայռաբեկորային արձանագրությունը [[Աշոկա Մեծ|Աշոկայի]] կայսրությունից է, մ․թ․ա․ 258 թվական, գտնվել է [[Աֆղանստան]]ում։ Արձանագրությունը ներկայացնում է [[սանսկրիտ]]ի «դհարմա» բառը, որը համարժեք է հունական Եվսեբիոսին (Աստծուն համարժեք գործողություններ կատարել)։ Ըստ արձանագրության «դհարմա» հին [[Հնդկաստան]]ում նշանակում էր հոգևոր հասունություն, նվիրվածություն, բարեպաշտություն, պարտք և ակնածանք մարդկային համայնքի հանդեպ<ref>Paul Hacker (1965), Dharma in Hinduism, Journal of Indian Philosophy, Volume 34, Issue 5, pp 479–496 (English translated version by Donald R. Davis (2006))</ref>։]]
 
«Դհարմաշաստրայի պատմություն» հեղինակավոր գրքի համաձայն՝ [[Ռիգվեդա]]յի հիմներում դհարմա բառը կարելի է հանդիպել նվազագույնը 56 անգամ՝ որպես ածական կամ գոյական։ Որոշ հեղինակների համաձայն<ref>Paul Horsch - From Creation Myth to World Law: the Early History of Dharma, Journal of Indian Philosophy, December 2004, Volume 32, Issue 5-6, էջ 423-448</ref> դհարմա բառն իր արմատները ստացել է վեդական [[հինդուիզմ]]ի առասպելներում։ Ըստ Ռիգվեդայի հիմների՝ [[Բրահման]]ը, որին կազմում են բոլոր աստվածները, քաոսից ստեղծեց տիեզերքը․ նրանք երկիրը, արևն ու աստղերը պահում էին (dhar-) առանձին, նրանք պահում են երկինքը (dhar-) հեռու երկրից և նրանք կայունացնում են (dhar-) շարժվող լեռներն ու տափաստանները<ref>Paul Horsch - From Creation Myth to World Law: the Early History of Dharma, Journal of Indian Philosophy, December 2004, Volume 32, Issue 5-6, էջ 423-448</ref><ref>RgVeda 6.70.1, 8.41.10, 10.44.8, for secondary source see Karl Friedrich Geldner, Der Rigveda in Auswahl (2 vols.), Stuttgart; and Harvard Oriental Series, 33-36, Bd.1-3: 1951</ref>։ Աստվածները, հիմնականում [[Ինդրա]]ն, այնուհետև ներկայացնում ու պահում են կարգն անկարգությունից, ներդաշնակությունը քաոսից, կայունությունն անկայունությունից՝ Վեդայից ցիտված գործողություններ, որոնք ընկած են դհարմայի հիմքում։ Հետագայում դհարմա բառի նշանակությունն ընդլայնվում է՝ նշանակելով տիեզերական սկզբունք և հանդիպելով Վեդաների՝ աստվածներից անկախ հատվածներում։ Այն զարգանում է՝ դառնալով հայեցակարգ, որն ունի դինամիկ ֆունկցիոնալ դատողություն, օրինակ՝ Ատհարհավեդայում, որտեղ այն վեր է ածվում տիեզերական օրենքի, որն առարկայի միջոցով պատճառահետևանքային կապ է ապահովում։ Դհարման այս հնագույն տեքստերում ունի նաև ծիսական նշանակություն։ Ծիսականը կապված է տիեզերականի հետ, և «դհարմանին» հավասարեցվում է ծիսակատարական սկզբունքներին, որոնք աստվածներն օգտագործել են կարգն անկարգությունից, աշխարհը քաոսից անջատելու համար<ref> Paul Horsch - From Creation Myth to World Law: the Early History of Dharma, Journal of Indian Philosophy, December 2004, Volume 32, Issue 5-6, էջ 430-431</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դհարմա» էջից