«Թրումեն Կապոտե»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/) |
||
Տող 40.
== Կյանքի վաղ շրջան ==
Ծնվել է ԱՄՆ-ի [[Լուիզիանա]] նահանգի [[Նոր Օրլեան]] քաղաքում: Մայրը տասնյոթամյա Լիլի Մե Ֆոլկն էր, հայրը՝ առևտրական Արքուլուս Փերսընսը: Ծնողները բաժանվում են, երբ Կապոտեն ընդամենը չորս տարեկան էր: Երեխային ուղարկում են [[Ալաբամա]] նահանգ, որտեղ նրան չորս-հինգ տարի շարունակ խնամում են մոր հարազատները: Այստեղ էլ նա ծանոթանում և ընկերանում է իր հարևան Հարփըր Լիի հետ: Ենթադրվում է, որ «[[Ծաղրասարյակ սպանելը (վեպ)|Ծաղրասարյակ սպանելը]]» վեպի հերոսներից մեկի՝ Դիլլի կերպարը հենց Կապոտեի մարմնավորումն է<ref>{{cite news |title='Kansas' imagines Truman Capote-Harper Lee rift |url=http://www.usatoday.com/life/books/reviews/2007-12-17-powers-capote_N.htm |work=[[USA Today]] |date=December 17, 2007 |accessdate=August 18, 2009 | first=Bob | last=Minzesheimer}}</ref><ref>{{cite book |first=Truman |last=Capote |author2=M. Thomas Inge |url=https://books.google.
Մարդկանց ընկերակցությունից խուսափելով՝ Կապոտեն ինքնուրույն սովորում է գրել և կարդալ նախքան դպրոց հաճախելը: Նրան հինգ տարեկանում շատ անգամ կարելի էր տեսնել բառարանը և տետրը ձեռքին, իսկ տասնմեկ տարեկանում նա արդեն գեղարվեստական ստեղծագործություններ էր գրում<ref>{{cite book|url=https://books.google.
1933 թվականին Կապոտեն տեղափոխվում է [[Նյու Յորք]]՝ ապրելու մոր և նրա երկրորդ ամուսնու՝ Ջոզեֆ Կապոտեի հետ, ով ծնունդով [[Կուբա]]յից էր: Ջոզեֆը որդեգրում է Թրումենին՝ որպես խորթ զավակ և նրան կոչում Թրումեն Գարսիա Կապոտե<ref name="biography.com"/>: Այնուամենայնիվ, Ջոզեֆին մեղադրում են խարդախությունների մեջ, շատ կարճ ժամանակ անց ընտանիքը հայտնվում է ծանր կացության մեջ, և նրանք ստիպված են լինում հեռանալ [[Մանհեթեն]]ից:
Իր վաղ մանկության մասին Կապոտեն գրել է, որ լրջորեն սկսել է գրելով զբաղվել մոտավորապես տասնմեկ տարեկանում: Նրա խոսքով՝ մինչ մյուս երեխաները դպրոցից գնում էին և ջութակ ու դաշնամուր պարապում, նա նստում էր և ժամերով գրում, քանի որ կլանված էր դրանով<ref>{{cite book |first=Elizabeth |last=Oakes |title=American Writers |page=69 |url=https://books.google.
|