«Հայաստանի ամերիկյան համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Պատմություն ==
1988 թվականի [[Սպիտակի երկրաշարժ]]ից հետո, Արևմուտքից Հայաստան ժամանեցին մի շարք սեյսմիկ ինժեներներ օգնելու աղետի գոտու վերականգնմանը։ 1989 թվականին [[Յուրի Սարգսյան (ճարտարագետ)|Յուրի Սարգսյան]]ը, այն ժամանակվա [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի [[ռեկտոր]]ը, առաջարկեց [[Կալիֆորնիայի համալսարան (Բերկլի)|Կալիֆորնիայի համալսարան, Բերկլի]]ի քաղաքացիական ճարտարագիտություն բաժնի [[պրոֆեսոր]] [[Արմեն Տեր-Կյուրեղյան]]ին, որ արևմտյան մոդելի տեխնիկական համալսարան պետք է հիմնադրվի Հայաստանում, ինչը մեծապես կխթանի կրթական համակարգի զարգացմանը Հայաստում։
 
Առաջարկությունը ընդունվեց և որոշվեց ստեղծել ամերիկյան մոդելի մագիստրոսական համալսարան։ Տեր-Կյուրեղյանը և սեյսմիկ ինժեներ, [[Կալիֆորնիայի համալսարան (Լոս Անջելես)|Հարավային Կալիֆորնիայի համալսարան]]ի [[պրոֆեսոր|պրոֆեսոր էմերիտուս]] [[Միհրան Աբգարյան]]ը, ձեռնամուխ եղան նպատակի իրականացմանը։ Մի շարք ամերիկացի և հայ գիտնականներ ընդունեցին համալասարանի ստեղծման գաղափարը։ Տեր Կյուրեղյանը և Աբգարյանը Կալիֆորնիայի համալսարան, ռիվերսայդի Գարի Անդերսոնի կառավարման բարձրագույն դպրոցի նախկին [[դեկան]] լուսահոգի [[Ստեփան Կարամարդյան]]ի հետ ներկայացրեցին համալսարան ստեղծելու նրանց առաջարկը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։