«Վալկիրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 73.
Վալկիրիաները փոթորկի միջով առաջ են գնում՝ Վոտանի զայրույթին հլու։ Լսվում է նրանց ռազմաշունչ մարտակոչը, սակայն նրանք չեն համարձակվում պաշտպանել իրենց մեղավոր քրոջը։ Իսկ Զիգլինդեն հղի է իր սիրեցյալ տղամարդուց։ Հոր կամքն անտեսելով՝ Բրյունհիլդան կնոջն է հանձնում Զիգմունդի սրի երկու կեսն ու բացահայտում, որ մինչ նրա որդու՝ Զիգֆրիդի ծնունդը թաքնվել, մեծացնել ու դաստիարակել որդուն ու վստահ լինել, որ հենց նա է հետագայում իր հերոս հոր հրաշալի սրին տիրանալու։ Զիգֆրիդը կդառնա հզորագույն հերոս և կկարողանա վերականգնել կախարդական սուրը։ Վալկիրիաները օգնում են Զիգլինդեին թաքնվել. նա պատսպարվում է թավախիտ անտառում, որտեղ Ֆաֆներ հսկան՝ վերածված վիթխարի վիշապ-օձի, պահպանում է ժամանակին իրեն բաժին հասած Հռենոսի ոսկին։
 
Հայտնվում է ահեղ, մռայլ Վոտանը ու հայտարարում իր վճիռը. հանդուգն Բրյունհիլդան այլևս չի լինի վալկիրիա, այլ երկար ու խորը կախարդական քուն է մտնելու՝ մինչև իրեն արթնացնի պատանի այն դյուցազունը, ում վիճակված է չքնաղ վալկիրիայի ամուսինը դառնալ։ Իր դստեր վերջին խնդրանքին անսալով՝ Վոտանը[[Օդին (դիցաբանություն)|Վոթանը]], կրակի աստված [[ԼոգեԼոկի|Լոգեի]]ի օգնությամբ, Բրյունհիլդային շրջապատում է հրե օղակ-պատնեշով, որը կկարողանար հաղթահարել միայն հերոս՝ վալկիրիային արժանի փրկիչ ու ապագա ամուսին։
 
Ժայթքում է կրակն ու մոլեգին բոցավառվում՝ անհաղթահարելի հրեղեն լեզուներով շրջապատելով բարձրաբերձ ժայռը, որի գագաթին ննջում է [[Բրունհիլդա]]ն՝ կախարդված քնով։ Վոտանը տխուր հեռանում է («Leb wohl, du kühnes, herzliches Kind!»; «Մնաս բարով, իմ փարոս, իմ հպարտություն»)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վալկիրիա» էջից