«Թադեոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տես նաև|Սուրբ Թադևոս (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Սուրբ
{{Անձ}}
|գույն = քրիստոնեություն
}}
[[Պատկեր:Thadeos.jpg|մինի|Թադեոս առաքյալ]]
'''Թադեոս (Ղեբեոս, Հուդա Յակովբոս) առաքյալ''', [[Հիսուս Քրիստոս]]ի 12 [[առաքյալներ]]ից, [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու]] հիմնադիրներից, որ [[Բարդուղիմեոս առաքյալ]]ից առաջ է քարոզել [[Հայաստան]]ում՝ Արտազ գավառում (43-66 թթ)։ Ազգությունը՝ հրեա։
Տող 12 ⟶ 14՝
[[Պատկեր:Surb gexard.JPG|մինի|150px|Սուրբ Գեղարդ]]
Որքան խճճված են Թադեոս առաքյալի վերաբերյալ ավետարանական տեղեկությունները, կրկնակի խճճված են տեղեկությունները նրա քարոզչության վերաբերյալ՝ հաստատված ավանդությամբ։ Ավանդության համար մեկնարկ է ծառայում Աբգար թագավորի և նրա հիվանդության մասին պատմությունը, որի վերաբերյալ մի քանի աղբյուրները (Լաբուբնա Եդեսացու ասորական տարբերակը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը» և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենաց]]ու «Հայոց պատմությունը») խառնաշփոթի պատճառ են դառնում։ Հայկական ավանդությունը, որը փոխանցում է [[Մովսես Խորենացի]] պատմահայրը, հայտնում է որ Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի հեթանոսները Եդեսիայի Աբգար արքայի (Խորենացին Աբգարին հայոց թագավոր է անվանում) հայազգի նախարարներն էին, ովքեր ցանկանում էին տեսնել Քրիստոսին՝ Աբգարի անունից խնդրելու գնալ Եդեսիա և բժշկել արքային։ Ավանդությունն ասում է, որ Հիսուսն ինքը չգնաց, սակայն խոստացավ ուղարկել իր առաքյալներից մեկին։ Այդ առաքյալը Թադեոսն էր, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, քարոզեց, բժշկեց և դարձի բերեց Աբգարին։ Որոշ աղբյուրներ, սակայն, Աբգարին քարոզած առաքյալ են համարում 72 աշակերտներից մեկին՝ տալով Թադեոս Դիդիմոս (երկվորյակ) անվանումը։ Սակայն Հայկական ավանդությունը նշում է, որ Թադեոսը Աբգարին բժշկելուց, քրիստոնեությունը քարոզելուց, ինչպես նաև Ադդե անունով մեկին եպիսկոպոս ձեռնադրելուց հետո Աբգարի հրովարտակով Եդեսիայից անցնում է Արտազ, որտեղ ներկայանում է Հայոց Սանատրուկ արքային (I դար 2-րդ կես)՝ Աբգարի քեռորդուն։ Թադեոսի քարոզչությամբ Սանատրուկը ևս ընդունում է քրիստոնեությունը, սակայն զգուշանալով իշխանների սպառնալիքից, շուտով հետ է կանգնում։ Թադեոսի հրաշագործ քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունում արքունի շատուշատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև թագավորի դուստր Սանդուխտը։ Իմանալով այդ մասին՝ Սանատրուկը կարգադրում է սրամահ անել դարձի եկածներին և ձերբակալել դստերն ու Թադեոս առաքյալին։ Թադեոսը հրաշքով ազատ է մնում՝ մխիթարելով բանտարկության մեջ հայտնված արքայադստերն ու [[Քրիստոնեություն|քրիստոնյա]]ներին: Հազարավորների դարձի բերելուց, մեծ և չտեսնված հրաշքներ ու բժշկումներ կատարելուց հետո ի վերջո Թադեոս առաքյալն էլ է բանտարկվում։ Որպես պատիժ Սանատրուկը նրան նախ նետում է գազանների առաջ, ապա հնոցը, սակայն երկու դեպքում էլ առաքյալը անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու։ Այս հանգամանքները բազում հեթանոսների Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում։ Ի վերջո 66 թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում։ Առաքյալի նահատակության վայրում կառուցվել է [[Սուրբ Թադևոսի վանք|Արտազի Ս.Թադե վանք]]ը:
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|աջից160px|Սուրբ Թադեի վանք]]
Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի՝ Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթներ և շարականներ։ Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա»), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ։
Թադեոսն իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաև Հայ միջնադարյան կերպարվեստում։ Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (իր նահատակության գործիքն է), մյուս ձեռքին՝ Հիսուսի կողը խոցած [[գեղարդ]]ը, որը առաքյալը բերել էր Հայաստան և մինչև այսօր որպես նվիրական սրբություն պահվում է եկեղեցու ծոցում։
Տող 20 ⟶ 22՝
Հույն եկեղեցին տոնում է օգոստոսի 21-ին, Լատին Եկեղեցին՝ հոկտեմբերի 28-ին։
 
== Աղբյուրներ ==
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
# [[Մաղաքիա Օրմանյան|Մաղաքիա արք. Օրմանյան]], Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997: