«Սողոմոն Թեհլիրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 13.
 
== Կենսագրություն ==
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է [[1896|1897]] թվականին [[Բագառիճ]]ում՝ [[Արևմտյան Հայաստան]]ում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է [[Երզնկա]]յի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է [[1912]] թվականին և [[1913]] թվականին փոխադրվել է [[Սերբիա]]։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը սկսվելուն պես նա մեկնել է [[Հայաստան]], ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի]] գնդում։ [[1915]] թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
 
[[1921]] թվականին Թեհլիրյանը մասնակցել է [[Հայ Հեղափոխական Դաշնակցություն|Դաշնակցության]] [[Նեմեսիս գործողություն|Նեմեսիս գործողությանը]]՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա [[մարտի 15]]-ին [[Բեռլին]]ի [[Շառլոտենբուրգ]] թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի [[հունիսի 2]]-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Թեհլիրիյանը պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր [[Քիլ]]ի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն (իրավական գաղտնի խորհրդական) էր, իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական)<ref>{{cite web | url=http://www.armenianhouse.org/wegner/trial1-am.htm | title=Արմին Վեգներ. ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԹԱԼԷԱԹ-ՓԱՇԱՅԻ | accessdate=2017 Փետրվար 11}}</ref>: