«Ժողովրդագրական հիմնախնդիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
 
== Լուծման ուղիներ ==
Հիմնախնդրի կարևորության մեծ նշանակություն ունեցան ՄԱԿ-ի կողմից անցկացված Համաշխարհային երեք կոնֆերանսները, որոնք տեղի ունեցան Բուխարեստում՝ 1974 թվականին, Մեխիկոյում՝ 1984 թվականին և Կահիրեում՝ 1994 թվականին: Բուխարեստում կայացած կոնֆերանսում ընդունվեց «Ազգաբնակչության ոլորտում գործողությունների համաշխարհային պլան»-ը: Ըստ որի ազգաբնակչության քաղաքականության մեջ պետք է դրվի սոցիալ-տնտեսական բարեփոխումները: Այն հաստատվեց նաև Մեխիկոյի կոնֆերանսում: Կահիրեյի կոնֆերանսին մասնակցում էին 179 պետությունների ներկայացուցիչներ, բացի կառավարական ներկայացուցիչներից կոնֆերանսին մասնակցում էին նաև 133 պետություններից հրավիրված 1500 ոչ կառավարական կազմակերպություններ: Ընդունվեց «Ազգաբնակչության ոլորտում գործողությունների ծրագիրը»: Ծրագրում ներկայացված էր ազգաբնակչության հիմնախնդիրը, փոխադարձ կապը բնակչության աճի և տնտեսության զարգացման միջև:
 
Բացի միջազգային կոնֆերանսներից իրականացվում են նաև ազգաբնակչության հիմնախնդիրների հետ կապված այլ միջազգային միջոցառումներ: Օրինակ՝ 1989 թվականին Ամստերդամում կայացած «Ազգաբնակչությունը 21-րդ դարում» միջազգային ֆորումը, որտեղ հիմնականում քննարկվեց կահիրեի կոնֆերանսում ընդունված ծրագրի իրականացման հարցերը: 1992 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրին նվիրված կոնֆերանսում ևս քննարկվեց ազգաբնակչության քաղաքականության հետ կապված հարցեր: Նշվեց, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է որոշի և կազմի ժողովրդագրական ծրագրերը՝ հիմնվելով անընդհատ աճող բնակչության կենսաապահովության հնարավորություններից:
 
Մասնագետների մեծամասնության կարծիքով հիմնախնդրի լուծման հիմնական ուղին բնակչության վերարտադրության կարգավորումն է՝ ծնելիության նվազման ճանապարհով: Այդ պատճառով էլ պետությունները վարում են ակտիվ ժողովրդագրական քաղաքականություն: Այն էականորեն տարբեր է զարգացած և զարգացող պետություններում: Եթե զարգացող պետություններում հիմնական նպատակը ծնելիության նվազումն է, ապա զարգացած պետություններում ընդհակառակը խրախուսվում է ծնելությունը, քանի որ այս պետություններում դիտվում է բնակչության դեպոպուլացիա այսինքն՝ նվազում:
 
Ժողովրդագրական քաղաքականությունը հիմնականում տարվում է երեք ուղղություններով՝ տնտեսական, վարչաիրավական և դաստիարակչական ու քարոզչական: Այս առումով կիրառվում են բազմաթիվ միջոցներ, ինչպես օրինակ տարբեր նպաստները, զեղչերը, արտոնությունները, օրենսդրական ակտերը (ամուսական տարիքի, ամուսնալուծությունների, հղիության ընդհատման, հակաբեղմնավորիչների օգտագործման, աշխատող կանանց աշխատանաքային ռեժիմի իրավական կարգավորումներ և այլն), ժողովրդավարական վարքի նորմերի ձևավորում, ընտանիքի պլանավորման քաղաքականություն, սեռական դաստիարակություն, կրթություն և այլն:
 
Հիմք ընդունելով այն, որ ծնելիության մակարդակը սերտորեն կապված է երկրի տնտեսական զարգացման հետ՝ կարևոր լուծման ուղի է համարվում նաև պետության տնտեսական զարգացումը արագացնող միջոցառումների իրականացում: Սա համարվում է հիմախնդրի լուծման ինտենսիվ ուղի, որին հասնելը բավական մեծ միջոցներ և ջանքեր է պահանջում:
 
== Կապն այլ հիմախնդիրների հետ ==
Համաշխարհային ժողովրդագրական հիմնախնդիրը փոխադարձ կապի մեջ է պարենային, ուրբանացման,բնապահպանական, էներգետիկական, հումքային և այլ հիմնախնդիրների հետ: Չնայած, որ զարգացած երկրների բնակչությունը կազմում է բնակչության ընդամենը 1/4-րդ մասը, սակայն այն սպառում է համաշխարհային էներգիայի, մետաղների, փայտանյութի 80%-ը, սննդամթերքի 35%-ը, և միևնույն ժամանակ տալիս է պինդ թափոնների շուրջ 75%-ը: