«Դարևսկու վահանագլուխ իժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 33.
Հանդիպում է [[Շիրակի մարզ]]ում. Ջավախք-Աշոցքի աշխարհագրական մարզի բնաշխարհիկ է։ Տարածված է ցուրտ ու խոնավ տափաստանամարգագետնային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում։
 
Մարմինը հաստ է, երկարությունը՝ 13-42 [[սմ]], [[պոչ]]ը՝ 6-8 անգամ կարճ։ [[Էգ]]երը խոշոր են [[արու]]ներից։ [[Գլոիխ|Գլուխ]]ը տարանջատված է մարմնից և ծածկված է հարթ վահանիկներով։ [[Աչք]]երը խոշոր են՝ մուգ գորշավուն [[ծիածանաթաղաթ|ծիածանաթաղանթ]]ով, [[բիբ]]ը՝ օվալաձև, ուղղահայաց։ Աչքերից դեպի հետ, մինչև [[պարանոց]]ը, ձգվում են մուգ զոլեր։ Գլխի ճակատային վահանակի վրա առկա է տձև կամ երկայնակի ձգված խալ։ Սև խալեր կան նաև սպիտակավուն կամ գորշ շրթնային վահանիկների վրա։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև, լայն խալերից կազմված զիգզագանման նախշ։ Մուգ խալերի մեկական շարք կա նաև կողմնային մակերեսներից։ Բազմաթիվ սև կետիկների խտության հաշվին էգերի [[որովայն]]ի մակերսը մոխրագույն է, արուներինը՝ գրեթե սև՝ սպիտակ բծերով։
 
Սնվում է մանր [[հոդվածոտանիներ]]ով ([[մորեխներ]], [[ծղրիդներ]]) և մանր [[ողնաշարավորներ]]ով ([[մողեսներ]], մանր [[կրծողներ]])։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսերը։ [[Զուգավորում]]ը տեղի է ունենում մայիսին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 2-8 ձագ։