«Կորեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 70.
[[Պատկեր:Museum of Traditional Korean Music 020.JPG|մինի|Կորեական ժողովրդական երաժշտական գործիք]]
[[Պատկեր:Museum of Traditional Korean Music 007.JPG|մինի|Կորեական ժողովրդական երաժշտական գործիք]]
Կորեական երաժշտության լադային կառուցվածքի հիմքը կազմում է դիատոնիկայի և քրոմատիզմի տարրերով պենտատոնիկան։ Ավանդական երաժշտական ձևերը կազմավորվել են մ. թ. 3-9-րդ դարերում։ Այդ շրջանի վերջում արքունիքին կից գոյություն են ունեցել երգչախմբային և գործիքային անսամբլներ։ Նշանակալից էր բազմաթիվ երաժշտական գործիքների (այդ թվում՝ կոմունգոյի՝ լյուտնյայի տիպի 6-լարանի կսմիթավոր նվագարան) ստեղծող Վան Սանակի ([[6-րդ դար]]) և երգիչ, 200-ից ավելի կոմպոզիցիաների հեղինակ, կայագիմ կսմիթավոր նվագարանի (գուսլիի տարատեսակներից) ստեղծող Ուրիկի ([[6-րդ դար]]ի վերջ) գործունեությունը։ Ուրիկի աշակերտներից և հետնորդներից էին Կեգոն, Մանդոկը, Նիմունը (բոլորն էլ 6-րդ դար), Օկ Պո Դոն ([[8-րդ դար]]) և ուրիշներ։ [[14-րդ դար|14]]-[[16-րդ դար|16-րդ]] դարերում մայրաքաղաքում հանդես են եկել մեծ նվագախմբեր ու երգչախմբեր, գործել են բազմաթիվ խոշոր երաժիշտներ։ Կորեայի երաժըշտությաներաժշտության զարգացման համար մեծ դեր է կատարել Պակ Ցոնը ([[15-րդ դար]]), որը հիմնադրել է առաջին երաժշտական ուսումնական հաստատությունը, դասակարգել հին նվագարանները և հայտնի էր որպես պալատական և ժողովրդական երաժշտական ստեղծագործությունների կատարող։ 1432 թվականին ընդունվել է կանոնական պալատական նոր երաժշտություն, և ստեղծվել նոտագրության հատուկ համակարգ, որի շնորհիվ և պահպանվել են հնագույն մեղեդիները։ 1493 թվականին Սոն Սյոնը և ուրիշներ կազմել են «Երաժշտագիտության հիմունքներ» կորեական երաժշտական հանրագիտարանը։ [[16-րդ դար]]ի 2-րդ կեսից Կորեայի երաժըշտական արվեստն անկում է ապրել։ Զարգացել են հիմնականում ժող. երգի ժանրերը։ [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար|18-րդ]] դարերում երաժշտության վերածնունդը կապված էր պհանսորի ասերգի հետ (կատարողները՝ Ւ^ա իսսն Դամ, Չխվե Սոն Դալ, Կվոն Սամ Դիկ)։
 
[[19-րդ դար]]ի կեսին մշակվել է ձայնավարության համակարգ (ըստ պհանսորի մեղեդիների)։ [[19-րդ դար]]ի 2-րդ կեսին պհանսորից ծագել է չհանգիկ ժող. երաժշտական դրամայի ժանրը, որը հետագայում վերածվել է ազգային օպերայի։ Ստեղծողն էր Սին Ջե խյոն։ Այդ շրջանի նշանավոր երաժիշտներից էին դիրիժոր Մուն Զա Դոկը, կայագիմ նվագող Կիմ Զան Զոն։ [[20-րդ դար]]ի սկզբից հետզհետե մուտք է գործել եվրոպական երաժշտությունը։ [[1910]] թվականից ճապոնական գաղութատիրությունն արգելակ ել է կորեական երաժշտական արվեստի զարգացումը (մինչե [[1945]] թվականը)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորեա» էջից