«Սափոր ծիսական՝ գունազարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
 
== Նկարագրություն ==
Հնագիտական օբյեկտ հանդիսացող այս սափորն իրենից ներկայացնում է ուռուցիկ իրանով կարճ պարանոցով լայնաբերան անոթ: Նստուկը տափակ է, իսկ շուրթը՝ կլոր՝ դեպի դուրս ծալված: Մակերեսն անգոբապատ է և կարմրափայլ: Իրանի վերին հատվածի կեսը բոլորված է սպիտակ նկարազարդ գոտիով: Պատկերված է կենդանիների երթ և կանգնած ու սավառնող [[Թռչուններ|թռչունների]] շարք: Կենդանիների և թռչունների շարքը վարից եզերված է մեանդրաձև գոտիով:
 
Կենդանիների երթը գլխավորում է կեռ և երկարաեղջյուր ցուլը, որի ետևից շարք կազմած ընթանում են արու և էգ քարայծների զույգը, ապա մի եղջերու՝ գլուխը պսակված, բազմաճյուղ շքեզ եղջյուրներով և երկու շուն: Հնարավոր է, որ դրանք ոչ թե շներ են, այլև գայլեր: Վերջին կենդանու գավակից վեր պատկերված է արև խորհրդանշող սկավառակաձև նշան: Թռչունները շարված են երկու խմբով: Յուրաքանչյուր մում դեմ հանդիման կանգնած են չորսական թռչուններ: Շարքը՝ աջից և ձախից, ներփակում են լայն բացած թևերով երկու թռչյուն: Թռչյունների թռիչքի պատկերումն աջից ձախ, կամ հակառակը, հնում առնչվում էր որոշակի դիցաբանական պատկերացումների հետ և բարի կամ չար գուշակների հիմք էր հանդիսանում: