«Սումատրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բնակչություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:Sumatra in Indonesia.png|300px|մինի|Սումատրա]]
'''Սումատրա''' (Sumatra), կղզի [[Մալայան արշիպելագ|Մալայան]] [[արշիպելագ]]ի արևմտյան մասում, [[Մեծ Զոնդյան կղզիներ|Մեծ Զոնդյան կղզեխմբում]]։ Գտնվում է հասարակածի երկու կողմերում։ Պատկանում է [[Ինդոնեզիա]]յին։ Տարածությունը մոտ 435 հազար կմ<sup>2</sup> է, բնակչությունը․՝ 28 միլիոն ([[1980]])։ Ափագծերը կտրտված են թույլ, դրանց երկարությամբ հանդիպում են [[կորալային խութեր]], հարավ-արևմտյան․ ափի երկարությամբ ձգվում է [[Բարիսան լեռնահամակարգ]]ը։ Կան բազմաթիվ հրաբուխներ, այդ թվում՝ [[Կերինչի հրաբուխ|Կերինչի գործող ամենաբարձր հրաբուխհրաբուխը]]ը (3805 մ)։ Հանդիպում են ցեխային հրաբուխներ, կարստային սարահարթեր։ Կղզու արևելքում տարածված է ալյուվիալ հարթավայր (մեծ մասամբ ճահճապատ)։
== Կլիմա ==
Կլիման հասարակածային է, խոնավ։ Գետային ցանցը խիտ է։ Տարածքի 2/3-ը գրավում են անտառները։
[[Պատկեր:Hylobates lar - Gibon lar Zoo Hodonin.jpg|մինի|Գիբոն]]
== Կենդանական և բուսական աշխարհ ==
Կենդանիներից կան երկեղջյուրավոր [[ռնգեղջյուր]], [[հնդկական փիղ]], [[գետակինճ]], [[մալայան արջ]], [[գոմեշ]], [[խոզապոչ մակակ]], [[օրանգուտան]], [[գիբոն]], [[սողուններ]]ից՝ խոշոր օձեր, «թռչող վիշապ» [[մողես]], բազմատեսակ թռչուններ, միջատներ։ [[Ֆլորա]]ն և [[ֆաունա]]ն պահպանվում են 7 ազգային պարկերում։ Կան նաև բնական գազի, ածխի հանքավայրեր։ Հիմնականում մշակում են բրինձ։ Կան [[կաուչուկատուներ]]ի, [[Կոկոսյան արմավենի|կոկոսյան արմավենու]], [[սուրճ]]ի, համեմունքների պլանտացիաներ։
[[Պատկեր:Minangprocession.jpg|300px|մինի]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սումատրա» էջից