«Վռամ Կոստանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Վաղարշապատ]]ում։ Սովորել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ում, ապա՝ [[Մոսկվայի պետական համալսարան|Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան]]ի տնտեսական իրավունքի ֆակուլտետում և ԽՍՀՄ պետպլանի առընթեր ասպիրանտուրայում։ 1920թվականին դարձել է կոմկուսի անդամ:Մայիսյան ապստամբության օրերին բանտարկվել է:https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%BC%D5%A1%D5%B4_%D4%BF%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&action=edit
 
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եղել է Էջմիածնի գավառային հեղափոխական կոմիտեի անդամ ու հեղկոմի քարտուղար, այնուհետև՝ Էջմիածնի բանգյուղտեսչության վարիչ։ 1925 թվականին տեղափոխվել է [[Երևան]], աշխատել որպես Հայաստանի ժողկոմխորհի գործերի կառավարիչ, ապա՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու ֆինանսական վերահսկողության պետ։ 1927 թվականին [[Մոսկվա]]յում եղել է ԽՍՀՄ Ժողկոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինանսական հարցերի գծով խորհրդատու։
Տող 10.
[[ԵՊՀ]]-ում Կոստանյանը սկսել է աշխատել 1928 թվականից. սկզբում դասավանդել է ֆինանսական, ապա՝ տնտեսական քաղաքականության դասընթացներ, այնուհետև եղել է տնտեսական քաղաքականության ու պլանավորման ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հայկական մանկավարժական և կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտներում։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց եղել է Հայաստանի կենտգործկոմի և Երևանի քաղխորհրդի անդամ, ժողկոմխորհի անդամ և ֆինանսական հարցերի գծով խորհրդատու, լուսժողկոմատի կոլեգիայի անդամ և գիտության բաժանմունքի վարիչ և այլն։
 
1935 թվականի հուլիսից մինչև 1937-ի հունվարը եղել է ԵՊՀ ռեկտոր։
 
Հեղինակ է 16 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են տնտեսական քաղաքականության ու սոցիալիստական շինարարության հարցերին։ Խմբագրել է [[Լենին]]ի երկերի երրորդ հատորի հայերեն թարգմանությունը, ինչպես և տնտեսագիտական բուհական մի շարք դասագրքեր։