«Արշակ Ներսիսյան (Սեպուհ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 26.
'''Արշակ Ներսիսյան''' ([[1872]]-[[1940]]), [[հայ]] ազգային ազատագրական շարժման գործիչ, [[ֆիդայի]]։ Եղել է [[Հնչակներ|Հնչակյան]], հետագայում [[ՀՅԴ|Դաշնակցություն]] կուսակցությունների անդամ։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1872]] թվականին [[Արևմտյան Հայաստան]]ի [[Բաբերդ]] քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում։ Հայ ազատագրական շարժմանը միացել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], հետագայում գործել է [[Արևմտյան Հայաստան]]ում։ Սկզբում հարել է Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը, 1894 թվականից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Սովորել է [[Տրապիզոն]]ի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կոստանդնուպոլսում, 1890 թվականի Գում Գափուի ցույցից հետո անցել է [[Ղրիմ]] ([[Սևաստոպոլ]], Յալթա)։
 
Տող 35.
[[2014]] թվականի [[նոյեմբերի 20]]-ին Զորավար Սեպուհի աճյունասափորը, որը պահվում էր [[Դեթրոյթ]]ում՝ ՀՀԴ կուսակցության ակումբում<ref>[http://www.haymard.am/index.php/persons/p1389268830#sthash.L0B91OtP.dpbs Սեպուհ (Արշակ) Ներսիսյան]</ref>, ամփոփվել է [[Եռաբլուր]] պանթեոնում՝ համաձայն իր վերջին կամքի<ref>[http://www.aravot.am/2014/11/20/517735/ Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում]</ref>։
 
== Գործունեություն ==
Մասնակցել է [[Սասուն]]ի [[1904]] թվականի ապստամբությանը։ Գործակցել է [[Հրայր Դժոխք|ՀրայրՀրայրի]]ի, Վանա Իշխանի հետ։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին ([[1907]], [[Վիեննա]]) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև [[1912]] թվականը գործել [[Տարոն]]ում, ապա՝ [[Կարին]]ում, [[Թիֆլիս]]ում, 1913 թվականից ապրել է Խարկովում։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկին]]։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի [[Կովկասյան ճակատում]] մղվող կռիվներին։ Այդ ընթացքում [[Սեբաստացի Մուրադ]]ի հետ հիմնադրել է «Մեկ հայը, մեկ ոսկի» հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ [[Հայոց Ցեղասպանության]] հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։
Տող 49.
== Գրականություն ==
 
* Պատմագրութիւն Հայ յեղափոխական Դաշնակցութեան /քառահատոր շարք, նուիրւում է ՀՅԴ հիմնադրման 100 ամյակին/, հատ. Բ., Գ., Աթէնք, 1991։
* Անդրանիկի յուշերը, Պէյրութ, 1935, 448 էջ։
* Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ, Է, Երեւան, 1991։
* Վահան Փափազեան, Իմ յուշերը, հատ. Ա., Պոսթըն, 1950, 600 էջ։
* Սեպուհ, Դրուագներ Սասունի կռիւներէն. դէպի Սասուն /Աւօյի պատմութիւնը/, Կ. Պոլիս, 1910, 36 էջ։
* Սեպուհ, Իր կեանքը եւ յուշերը, գրի առաւ Ա. Միքայելեան, ,, հայրենիք՛՛ ամսագիր, Բոստոն, 1943, թիւ 4, էջ 83-88, թիւ 5, էջ 93-98, 1944, թիւ 1, էջ 93-96, թիւ 2, էջ 97-99, թիւ 3, էջ 76-80, թիւ 5, էջ 91-93։
* Ներսիսյան Աշոտ, Զորավար Սեպուհ, Երևան, 2006, 346 էջ։
* Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. (1898-1908 թուականներ), Պէյրութ, 2008, 400 էջ։
* Վրացեան Սիմօն, Հայաստանի Հանրապետութիւն, Պէյրութ, 1968, Երեւան, 1993։
* Սեպուհ, Էջեր իմ յուշերէն, հատ. Ա., Պոսթըն, 1925, հատ. Բ.., Պոսթըն, 1929։
* Ներսիսյան Աշոտ, Զորավար Սեպուհ, երկրորդ լրամշակված հրատարակություն, Երեւան, 2014, 340 էջ։
 
== Տես նաև ==
Տող 69.
== Արտաքին հղումներ ==
 
* Մեր մեծերը. Սեպուհ - https://www.youtube.com/watch?v=SPrMNMQYHuU
* Ժամանակի վկան. Զորավար Սեպուհ - https://www.youtube.com/watch?v=hsRYv_Wjnco
* Աշոտ Ներսիսյան, Զորավար Սեպուհ, Երևան, 2014 - http://www.armin.am/images/menus/2004/Zoravar_Sepuh.pdf
 
{{Հայ ֆիդայիներ}}