«Սանտա Մարիա դել Ֆիորե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 44.
 
=== Տաճարի չափսերը ===
* Երկարությունը՝ 153 մետր
* Լայնությունը՝ 90 մետր
 
Տող 52.
Դուոմոն կառուցվեց նախկինում այդ վայրում գտնվող [[Սանտա Ռեպառատա]] տաճարի փոխարեն, քանզի վերջինս արդեն հին էր, և չափերով չէր համապատասխանում զարգացող Ֆլորենցիային<ref name="bartlett 36 37">Bartlett, 36&ndash;37; according to Bartlett, the people of Florence continued to call the cathedral by its former name for some time after reconstruction.</ref>։ Բացի այդ Ֆլորենցիան չէր ցանկանում հետ մնալ տոսականական տաճարային շինարարությամբ իր մրցակիցներ [[Սիենա]]յից և [[Պիզա]]յից։ Այսպիսով Սանտա Մարիա դել Ֆիորեն [[1434]] թվականին՝ շինարարության ավարտից հետո, դաձավ Եվրոպայի ամենամեծ և շքեղ տաճարը. նրանում կարող են տեղավորվել 30000 մարդ։
 
Տաճարը համարվում է [[Սավանառոլա]]յի քարոզչության վայրերից մեկը, ինչպես նաև այնտեղ տեղի է ունեցել [[Լորենցո Մեդիչի]]ի և նրա եղբայր Ջուլիանոյի վրա [[Սիսկտ IV]] պապի կողմից կազմակերպված մահափորձը։ Արդյունքում մահացավ Ջուլիանոն, իսկ Լորենցոյին հաջողվեց պատսպարվել տաճարի պահոցներից մեկում։
== Տաճարի շինարարություն ==
Տաճարը կառուցվել է շուրջ 6 դար, առնվազն վեց ճարտարապետների ղեկավարության տակ։ [[Առնոլֆո դի Կամբիո]]ն մշակեց նախագիծը և սկսեց պատերի շինարարությունը։ Նա նախագծեց 3 լայն նավերը որոնք վերջանում էին ութակնյան ձև ունեցող գմբեթի տակ, մեջտեղի նավը գտնվում էր Սանտա Ռեպառատա տաճարի տեղում։ [[1302]] թվականին Առնոլֆո դի Կամբիոյի մահից հետո տաճարի շինարարությունը դադարեցվեց շուրջ երեսուն տարով։ [[1331]] թվականին վերսկսվեցին շինարարկան աշխատանքները և գլխավոր ճարտարապետ նշանակվեց [[Ջոտտո]]ն, որն էլ բուն տաճարի փոխարեն [[1334]] թվականին սկսեց զանգակատան շինարարությունը։ [[1337]] թվականին Ջոտտոն մահացավ, իսկ այդ ժամանակ կառուցված էր դեռ առաջին հարկը։ [[1348]] թվականին ժանտախտի պատճառով կանգնեցվեցին բոլոր աշխատանքները։