«Այցեքարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|350px||Սկուտեղ [[Անտոն Դելվիգի, Դենիս Դավի...»:
 
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|Նարինե Մուրադյան}}
[[Պատկեր:Vasiliy Lvovich Pushkin's House-museum - interior corridor (2013) by shakko 06.jpg|thumb|350px||Սկուտեղ [[Անտոն Դելվիգ]]ի, [[Դենիս Դավիդով]]ի, [[Պյոտր Վյազեմսկի|Պյոտր Վյազեմսկու]] և այլ գործիչների այցեքարտերով, Վ.Լ.Պուշկինի տուն-թանգարան]]
'''Այցեքարտ''', մարդու կամ կազմակերպության մասին կոնտակտային տեղեկատվության կրիչ: Պատրաստվում է ոչ մեծ [[Ստվարաթուղթ|ստվարաթղթից]] կամ [[պլաստմասսա]]յից: Կան նաև CD-այցեքարտեր, որոնք պատրաստվում են 50×90մմ մակերեսով [[CD]]-սկավառակի վրա: Պատրաստվում են նաև [[փայտ]]յա կամ [[մետաղ]]յա այցեքարտեր:
Տող 7 ⟶ 8՝
 
== Տեսակներ ==
Պայմանականորեն կարելի է առանձնացնել այցեքարտի հետևյալ տեսակները՝ անձնական (ընտանեկան), գործնական և կորպորատվ:
 
Անձնական այցեքարտը սովորաբար օգտագործվում է ընկերական ծանոթությունների ժամանակ: Այդպիսի այցեքարտի մեջ որպես կանոն նշվում է տիրոջ անունը, ազգանունը և հեռախոսահամարը: Այսպիսի այցեքարտի մեջ պաշտոնը և հասցեն կարելի է չնշել: Այն կարելի է տպել ցանկացած դիզայնով և տիրոջ անձնական նախասիորություններին համապատասխան:
 
Կորպորատիվ այցեքարտը, որպես կանոն, անուն և ազգանուն չի պարունակում: Դրանում նշվում է ընկերության մասին ինֆորմացիա, գործունեության ոլորտը, մատուցվող ծառայությունների ցանկը, կոնտակտային հեռախոսահամարները, ինտերնետային հասցեն: Սովորաբար կորպորատիվ այցեքարտն արտացոլում է ընկերության ոճը: Կրում է [[գովազդ]]ային բնույթ և օգտագործվում է ցուցահանդեսների, կոնֆերանսների, գործուղումների ժամանակ:
 
Գործնական այցեքարտն օգտագործվում է բիզնեսում, պաշտոնական հանդիպումների և բանակցությունների ժամանակ ապագա հաճախորդներին կոնտակտային տեղեկություն հաղորդելու նպատակով: Այսպիսի այցեքարտում նշվում է գործարարի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև ընկերության անվանումը և գործունեության տեսակը: Ընդունված է սկզբում գրել անունը, հայրանունը, ապա ազգանունը: Այցեքարտի վրա նշվում է նաև ընկերության ֆիրմային ոճը և լոգոտիպը: Գործնական այցեքարտերը ունենում են խիստ դիզայն: Պետական ծառայողների և քաղաքական գործիչների այցեքարտում կարող են նշվել նաև պետական տարբերակող նշաններ, այդ թվում՝ երկրի դրոշը և զինանշանը: Գործնական այցեքարտերը պետք է պարունակեն հնարավորինս ընթերցելի տառաչափ: Խորհուրդ չի տրվում օգտագործել բարդ գեղարվեստական տառատեսակներ, շեղ կամ մուգ գրվածք:
 
== Պատմություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այցեքարտ» էջից