«Պարային երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 1.
'''Պարային երաժշտություն''', պարը նվագակցող երաժշտություն։ Յուրաքանչյուր [[պար]]ի համար (օրինակ, վալսի, մազուրկայի) ստեղծվում են երաժշտության բնույթով տարբեր պիեսներ, որոնց ռիթմական բանաձևն ու տեմպը համապատասխանում են տվյալ պարի շարժումներին։ Պարային երաժշտության հնագույն տարատեսակներից է։ ժողովվրդական պարային երժշտություներաժշտություն լինում է վոկալ (գլխավորապես խմբերգային)՝ գործիքային նվագակցությամբ կամ առանց դրա, ինչպես և
գործիքային (տես Ստեղծագործություն ժողովրդական), ժողովրդական հենքով պրոֆեսիոնալ պարային երժշտություներաժշտություն հիմնականում գործիքային է։ Պարերը, դրանց թվում պարահանդեսայինը (տես Հանդիսապարեր), թեթև, ջազային երաժշտության բաղկացուցիչ մասերից են։ Դեռևս հնուց պարերը հաճախ միավորվել են որոշակի սյուժեով պարային ներկայացման մեջ։ Պարային երժշտություներաժշտություն բալետային երաժշտության ձևերից է։ [[18-րդ դար]]ից մինչև [[20-րդ դար]]ը արային երժշտությաներաժշտության կարևոր ճյուղն են կազմում ունկնդրման և ոչ թե պարերին նվագակցելու համար նախատեսված երկերը։
 
Մի քանի պարային պիեսների միավորումով կազմավորվել է գործիքային հնագույն սյուիտը, պարային պիեսը որպես մաս մտել է սոնատա-սիմֆոնիկ ցիկլի մեջ (մենուետը՝ 6ո․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, մասամբ Լ․ [[Բեթհովեն]]ի, վալսը՝ Պ․ Ի․ [[Չայկովսկի Պյոտր|Չայկովսկու]] մոտ ևն)․ պարային ռիթմերը հաճախ օգտագործվում են դասական սիմֆոնիաների և այլ ցիկլային գործիքայիներկերի ֆինալներում։ [[14-րդ դար]]ի սկզբից առանձին պարային պիեսների բովանդակությունը խորացվել, [[բանաստեղծ]]ականացվել է, հասցվել համերգային կատարման բարձրարվեստ երկի մակարդակի (Ֆ․ Շոպենի վալսերը, մազուրկաներն ու պոլոնեզները), երբեմն՝ ձեռք բերել ծրագրային բնույթ (Վեբերի «Պարի հրավեր», Լիստի «Մեֆիստո- վալս» և այլն)։ Լայն տարածում են գտել նաև ժողովրդական պարերի բազմազան մշակումները (Բրամսի «Հունգարական պարերը», Գրիգի «Նորվեգական պարերը», [[Կոմիտաս]]ի դաշնամուրային պարերը ևն)։ Ժողովրդական պարի հիմքով ստեղծվել են ծավալուն եբաժշտական երգեր (Դլինկայի «Կամարինյան»-ը նվագախմբի համար և այլն)։