«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
[[Մեսրոպ Մաշտոց]]ը, դժվարությամբ դարձի բերելով [[Գողթն]] գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ [[հունարեն]]ով և [[ասորերեն]]ով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել [[քրիստոնեություն]]ը. չնայած արդեն 100 տարի էր անցել [[քրիստոնեության ընդունումը Հայաստանում|քրիստոնեության ընդունումից]], ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր [[հեթանոսություն|հեթանոսական]] [[կրոն]]ն ու սովորույթները։ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] հասկանում է, որ [[քրիստոնեություն|քրիստոնեության]] դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ [[եկեղեցի|եկեղեցական]] արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը։ Իր մտքերով նա կիսվում է [[Սահակ Պարթև]]ի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում։ Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի [[այբուբեն]] ստեղծելու նրանց ծրագրին։ Քաջալերելով նրանց ծրագիրը՝ [[Վռամշապուհ]] թագավորը ասում է, որ Դանիել անունով մի [[ասորիներ|ասորի]] [[եպիսկոպոս]] «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը։ Այդ նշանագրերը [[հայագիտություն|հայագիտության]] մեջ հայտնի են [[Դանիելյան գրեր]] անունով։ Ոգևորված դրանով՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոց իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին։ Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում Հայոց գրերի ստեղծմանը։
 
== Հայոց գրերի ստեղծումըստեղծում ==
Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ [[Սամոսատ]], մյուսներին տանում է իր հետ՝ [[Եդեսիա]]։ [[Եդեսիա]]յի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր [[լեզու]]ներով [[գիրք|գրքեր]], ուսումնասիրում է դրանց [[այբուբեն]]ները։ Ըստ [[ավանդություն|ավանդության]]՝ նա մի պահ հայացքը թեքել է այն [[մագաղաթ]]ի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք ([[Աստված|Աստծո]] ձեռքը), որը ձախից աջ գրում էր [[այբուբեն]]ի [[տառ]]երը։
Գյուտից հետո [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] գնում է [[Սամոսատ]], որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի [[հույներ|հույն]] գեղագրի ձևավորել իր ստեղծած [[տառ]]երը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «[[Առակաց գիրք|Առակաց գրքից]]» 1-ին հայերեն [[նախադասություն]]ը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)։<ref>Հայ մշակույթի 5-18-րդ դդ. նշանավոր գործիչները, 1976</ref>