«Ահմադ Շահ Մասուդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
1988 թվականին Ահմադն ամուսնացել է իր մտերիմ օգնականի դստեր հետ, և ծնվել են 6 երեխաներ։ Բուրխանուդդին Ռաբանիի հետ միասին գլխավորել է Աֆղանստանի իսլամական համայնքը՝ 90-ականների սկզբներին ցանկանալով հիմնել ոչ փուշտունյան առանձին պետություն Հյուսիսային Աֆղանստանում: 1989 թվականին, երբ խորհրդային զորքերը դուրս հանվեցին Աֆղանստանից, նա ղեկավարում էր Աֆղանստանի հյուսիս արևելյան մասը, որտեղ գրեթե 2,5 միլիոն տաջիկ էր բնակեցված՝ Փարվան,Թախար,Բագլան,Բադաշխան նահանգներում, իսկ մայրաքաղաքը Թալուքան էր, որն անվանեցին Մասուդստան։ Այն ուներ սեփական կառավարություն, դրամ և 60000-անոց զորք: 1992 թվականին Մասուդի և Դուստումի բանակը մտավ Քաբուլ և Նաջիբուլայի կառավարությունը ցրեց, Մասուդը դարձավ Պաշտպանության նախարար: Սկսվեց հակառակությունը Գուլբեդին Հեկմատյարի հետ, ով գտնվում էր մայրաքաղաքի արվարձաններում: 1994 թվականի հունվարին Գուլբեդինը արդեն Դուստումի հետ դաշինքի մեջ սկսեց հակամարտությունը Մասուդի հետ Քաբուլը վերցնելու համար: Հրետանային ռնբակոծություններից զոհվեցին մոտ 4000 խաղաղ բնակիչ<ref>[http://www.counterpunch.org/leupp02142003.html Gary Leupp: Meet Mr. Blowback, Gulbuddin Hekmatyar] // counterpunch.org</ref>: Թալիբների կողմից գրավվելուց հետո Մասուդիստանը 1996 թվականին մտավ Հյուսիսային դաշինքի մեջ,որը ղեկավարում էր Ահմադ Մասուդը: 1999 թվականից գաղտնի համագործակցում էր [[Կենտրոնական հետախուզական վարչություն|Կենտրոնական հետախուզական վարչության]] հետ<ref>''[[Джордж Теннет]].'' «В центре шторма»</ref>:
== Մահը ==
2001 թվականի սեպտեմբերի 9-ին մահապարտները ժուռնալիստներ ձևանալով և տեսախցիկներում գաղնտի պայթուցիկներ պահելով մահացու վիրավորում են Մասուդին, ով մահանում է հաջորդ առավոտյան<ref>[http://www.youtube.com/watch?v=JBwfFFd4aM0 Документальный фильм о Масуде, 6:38]</ref>: Ըստ տեղեկությունների Մասուդի մահը կազմակերպել էր [[Ուսամա բեն Լադեն]]ը՝ ամերիկացիների հետ համագործակցելու համար<ref>{{cite web|author=Игорь Плугатарев.|date=16 апреля 2004|url=http://nvo.ng.ru/spforces/2004-04-16/1_qatar.html|title=Приказ: «Ликвидировать!»|publisher=[[Независимая газета]]|accessdate=2012-11-08|archiveurl=http://www.webcitation.org/6C22M1sir|archivedate=2012-11-09}}</ref>: Եվ ասյպես թալիբների իշխանությունն Աֆղանստանում ավարտվում է, իսկ Մասուդիստտանը՝ ի չիք են դառնում:
 
== Ծանոթագրություններ ==