«Լև Սանդախչիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Լև Սանդախչիևը ծնվել է 1937 թվականին [[Դոնի Ռոստով]]ում: 1959 թվականին ավարտել է [[Դ. Մենդելևի անվան Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ|Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտը]]: 1959-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Նովոսիբիրսկի օրգանական քիմիայի ինստիտուտում, 1969-1970 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1970-1974 թվականներիին՝ լաբորատորիայի վարիչ, 1974-1975 թվականներին՝ մոլեկուլային կենսաբանության ՀամԳՀԻ մոլեկուլային կենսաբանության բաժնի պետ, 1975-1979 թվականներին՝ փոխտնօրեն, 1979-1986 թվականներին՝ տնօրեն, 1986-1995 թվականներին՝ «Վեկտոր» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1995 թվականից՝ Վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref><ref>{{Cite web|url=http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5263|title=ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ|website=www.noravank.am|accessdate=2017-02-09}}</ref>:
 
Աշխատանքները վերաբերում են [[Մոլեկուլային կենսաբանություն|մոլեկուլային կենսաբանությանը]], [[կենսատեխնոլոգիա]]յին, [[Վիրուսաբանություն|վիրուսաբանությանը]]: Միջազգային ճանաչում ունեն մարդկանց համար ախտածին լայն սպեկտրով վիրուսների գենոմների կառուցվածքային-ֆունկցիոնալ հետազոտությունները: Մշակել է մոլեկուլային կենսաբանության և գենետիկական ճարտարագիտության հետազոտման եղանակներ, որոնքն հնարավորություն են տալիս ստանալ բուժկանխարգելիչ և ախտորոշիչ նոր պատրաստուկներ<ref>{{Cite web|url=http://www.bio.su/old/press_2006jul_001r.htm|title=Памяти Льва Степановича Сандахчиева|website=www.bio.su|accessdate=2017-02-09}}</ref>: Սանդախչիևը կազմակերպել է ռեկոմբինանտ ինտերֆերոնի առաջին արտադրությունը ՌԴ-ում, ստեղծել լայն անվանակարգով ախտորոշիչ թեստ-համակարգերի թողարկման արտադրության հենակետ, որն ապահովում է Ռուսաստանի պահանջարկի 30 %-ը: Կազմակերպել է կենտրոնում մշակված հակավիրուսային ռիդոստին պատրաստուկի, [[Հեպատիտ A|հեպատիտ А]]-ի և [[կարմրուկ]]ի ապաակտիվացրած [[Վակցինաներ|վակցինաներ]]ի արտադրություն<ref>{{Cite web|url=http://www.nsc.ru/HBC/article.phtml?nid=381&id=23|title=Наука в Сибири|website=www.nsc.ru|accessdate=2017-02-09}}</ref>: