«Սիմեոն Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → , է: → է։ (2), բ: → բ։ (3), ե: → ե։, ը: → ը։ (11), ի: → ի։ (2), լ: → լ։ (3), կ: → կ։, մ: → մ։ (7), ն: → ն։ (14), ս: → ս oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
"Simeon_Lehatsi,_Ughegrutyun.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jcb մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/Files uploaded by Arshak27:
Տող 16.
 
==Առաջին ճանապարհորդությունը==
 
[[Պատկեր:Simeon Lehatsi, Ughegrutyun.jpg|thumb|mini|300px|աջից|Հատված Սիմեոն Լեհացու «Ուղեգրություն» ձեռագրից]]
Նա վաղուց երազում էր ճանապարհորդել աշխարհում, ուխտագնացության գնալ այն սրբավայրերը, որոնց մասին լսել կամ կարդացել էր։ Մեծապես ցանկանում էր տեսնել նաև [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ը: Եվ այս վաղեմի փափագը սկսում է իրագործել 24 տարեկանում՝ 1608-1619 թվականներին ճանապարհորդելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներոով, այցելելով նաև Հայաստան։
Դուրս գալով [[Լվով]]ից, միանում է [[Կոստանդնուպոլիս]] մեկնող մի քարավանի։ Այնտեղից մտադիր էր անցնել [[Երուսաղեմ]]: Սակայն իր ծրագրածից ուշ հասնելով Կոստանդնուպոլիս, իմանում է, որ [[Ալեքսանդրիա]] և Երուսաղեմ գնացող նավն արդեն մեկնել է, ու ճարահատյալ վեց ամիս մնում է Բյուզանդիայի երբեմնի մայրաքաղաքում՝ ապրելով Գրիգոր պատրիարք Կեսարացու տանը։ Այստեղ ծանոթանում է Սիմեոն Մովսես Տաթևացուն (հետագայի կաթողիկոս) և Ազարիա Սասնեցուն։ Ուսում առնելով այս երեք այրերից, ստանում է դպիրի աստիճան։ Ազարիա Սասնեցու խնդրանքով նաև ընդօրինակում է [[Մխիթար Գոշ]]ի «Դատաստանագիրքն» ու «Կանոնագիրքը»: