«Գրիգոր Լուսավորիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
'''Գրիգոր Լուսավորիչ''' (մոտ [[257]] - [[331]]), եկեղեցա–քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ [[302]] թվականից, Հայոց արքա [[Խոսրով Ա]]-ին սպանած ազգությամբ [[Պարթևներ|պարթև]] Անակի որդի։
 
== Վաղ տարիներ ==
 
Գրիգորին [[Արշակունիներ]]ի վրեժխնդրությունից հեռացնելու նպատակով ստնտու Սոփրիան և ոմն Եվթաղ նրան փախցրին [[Կապադովկիա]]յի [[Կեսարիա]] քաղաքը։ Այստեղ նա մկրտվեց որպես քրիստոնյա, կրթվեց և դաստիարակվեց Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ։ Չափահաս տարիքում ամուսնացավ Դավիթ անունով իշխանի դստեր՝ Մարիամի հետ, ումից ունեցավ երկու զավակ։ Շուտով Մարիամը կրտսեր որդու՝ Արիստակեսի հետ մտավ կուսանոց, իսկ Գրիգոր Լուսավորիչը, ավագ որդի Վրթանեսին տալով խնամատուն, [[287]] թ․-ին քարոզչական առաքելությամբ վերադարձավ [[Մեծ Հայք]]։ Գրիգոր Լուսավորիչը կարողացավ [[Տրդատ երրորդ|Տրդատ Գ]] թագավորի արքունիքում դառնալ պալատական պաշտոնյա և քրիստոնեական ուսմունքի համար հող նախապատրաստել [[Վաղարշապատ]] մայրաքաղաքում։
 
== Քրիստոնեության ընդունումըընդունում ==
{{Հիմնական հոդված|Քրիստոնեության ընդունումը Հայաստանում}}
Հռոմի [[Դիոկղետիանոս]] կայսեր օգնությամբ [[287]] թ-ին [[Մեծ Հայք]]ի թագավորության գահը բարձրացած [[Տրդատ Գ]], իր հովանավորի օրինակով, սկզբում հալածեց քրիստոնյաններին՝ իբրև քաղաքական վտանգավոր ուժի, իսկ նրանց պարագլուխ Գրիգոր Լուսավորիչին նետեց Արտաշատ քաղաքի [[Խոր Վիրապ]] կոչվող հանցագործների համար նախատեսված բանտը։ Սակայն շուտով համոզվելով, որ Հայաստանի նկատմամբ [[Հռոմ]]ը վարում է խարդախ ու զավթողական քաղաքականություն, Տրդատը հիասթափվեց նրա «դաշնակցությունից» և դադարեցրեց նաև քրիստոնիանների հալածանքները։ [[Քրիստոնեություն]]ը, որը I-III դարերին Ասորիքից ու Փոքր Ասիայից ներթափանցել և տարածվել էր [[Հայաստան]]ում, [[3-րդ դար]]ի վերջին արդեն դադարել էր սոսկ ճնշվածների կրոն լինելուց։ [[301]]-ին քրիստոնեությունը [[Հայաստան]]ում ճանաչվեց պետական կրոն։