«Հրեշների կորպորացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
Հրեշների ֆաբրիկայում գործում է մի օրենք, ըստ որի երեխաներն իրավունք չունեն հայտնվել իրենց աշխարհում: Առաջին հերթին նրանք վտանգավոր [[տոքսիններ]] են արտադրում, որոնք վտանգավոր են հրեշների համար<ref>Մտնելով երեխաների սենյակ հրեշներն իրավունք չունեն ձեռք տալ երեխաներին և նրանց պատկանող իրերին,նաև չեն կարող իրենցից ինչ-որ բան թողնել</ref>, իսկ նրանց ճիչերն ունակ են փչացնել ֆաբրիկայի էլեկտրականությունը:
 
Մի անգամ աշխատանքային օրվա ավարտին Մայքը մոռանում է շատ կարևոր փաստաթղթեր և խնդրում է Սալիին բերել դրանք: Վերադառնալով ֆաբրիկա Սալին տեսնում է, որ այնտեղ մի դուռ է մնացել (երբ հրեշը դուրս է գալիս երեխայի սենյակից, նրա օգնականն արագ դուռն ուղարկում է պահեստ): Մտածելով, որ հրեշներից մեկը մնացել է սենյակում, Սալլին դուռը կիսով չափ բացում է, բայց այնտեղ ոչ մեկին չի գտնում: Փակելով դուռը, հանկարծ տեսնում է, որ ֆաբրիկայում փոքր աղջիկ է հայտնվել: Նա անմիջապես փորձում է աղջկան ետ ուղարկել, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցնում և նա փոքրիկին գցում է պայուսակի մեջ, որպեսզի նրան ոչ մեկ չտեսնի, բայց հենց այդ ժամանակ հայտնվում է Ռենդալը և երեխայի դուռն ուղարկում պահեստ: Դրանից հետո Ջեյմսը վերցնում է երեխային և գնում ռեստորան՝ Մայքի մոտ, որտեղ նա նշում էր ընկերուհի Սելիի ծննդյան օրը, սակայն չի կարողանում Մայքին ասել երեխայի մասին: Հանկարծ աղջիկը դուրս է գալիս պայուսակի մեջից և սկսում վազվել: Հրեշները նրան տեսնելով խուճապի են մատնվում և փախչում ռեստորանից, իսկ Մայքն ու Ջեյմսը երեխային տանում են իրենց տուն: Սկզբում նրանք շատ են վախենում աղջկանից, որին Մայքն անվանում է «Բու»,իսկ հետո երեխայի լացից անջատվում է տան հոսանքը: Փորձելով աղջկան հանգստացնել, Մայքը նրան մի պահ ծիծաղեցնում է, որից էլ ամբողջ համայնքի էներգիան լիովին լիցքավորվում է: Դրանից հետո Մայքը փորձում է պլան մշակել, թե ինչպես կարող են Բուին ետ վերադարձնել և այդ ընթացքում Սալլին հասկանում է, որ երեխան այդքան էլ վախենալու չէ: Նա երեխային քնեցնում է իր մահճակալում, իսկ հետո Մայքին առաջարկում իր պլանը՝ վերադառնալ ֆաբրիկա և գտնել Բուի դուռը: