«Կրակի կղզին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1417 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Ավելի ուշ, երբ պատժախուց է ընկնում Էնդի լաուն, բանտը զրկվում է Լուկասից, ում հետ բանտարկյալ Ջոն Խուն([[Սամո Հունգ]]) ցանկանում էր փախչել: Ոստիկաններից մեկը սպանել էր Լուկասին: Ջոնը նույնպես փորձեց փախչել, բայց փախչելու ընթացքում սպանում է թիկնապահների սպային, որի համար պետք է սպանվեր զինվորական ջոկատի կողմից: Բանտ է ընկնում անձամբ Բոս Լին, որպեսզի սպանի Ստիվենին, բայց անգամ նրանց միջև տեղի ունեցած կռիվը հաղթող առաջ չի բերում, որովհետև Ստիվենը նրան չի սպանում, այլ հարձակվում է թիկնապահների վրա և անմարդկային ձևով ծեծվում նրանց կողմից:
 
Պատժախցից Էնդի Լաուի վերադարձից հետո, բանտը սկսեց տոնել Նոր Տարին: Տոնախմբության սկզբում մահանում է Չառլին` Էնդիի բանտակիցը: Նրան սպանել էր բանտարկյալներից մեկը, ում թիկնապահների գլխավոր սպան վարձել էր Էնդիին սպանելու համար, որը պարզ է դառնում նրա բառերից, երբ նա ասում է գլխավոր սպային.«Դու այն մարդկանցից մեկն ես, ով ուզում էր սպանել Էնդիին: Չառլին սխալմամբ է սպանվել: Ես քո պատճառով չեմ ուզում ամեն ինչ կորցնել »: Այս խոսքերը Էնդիի վրա այնպես են ազդում, որ նա հարձակվում է բանտի թիկնապահների ավագ սպայի վրա, որի արդյունքում բանտում խռովություն է սկսվում: Թիկնապահների ավագ սպան ուզում էր Էնդիին կրակել, սակայն կրակում է այն բանտարկյալին, ով հայտնվել էր զենքի առջև: Ինքը` Էնդին հանում է զենքը և կրակում թիկնապահների ավագ սպային: նա պետք է սպանվեր զինվորական ջոկատի կողմից: Պարզվեց, որ գլխատումը և թաղման արարողությունը կեղծված էին: Էնդին ամբողջ աշխարհի համար մահանում է և ընկնում է բանտապետի մոտ: Բանտապետը օգտագործում է 4 բանտարկյալներին(Էնդի Լաու, Ջոն Լիու, Ստիվեն Տոնգ, Բոս Լի), որպեսզի սպանեն գնդապետ Սոնգին` նարկոբարոնին, ով իր համար արդարեցնող պատճառ էր փնտրում: Պատրվակը չուշացավ, բայց հերոսները հազիվ չմահացան. եթե Էնդի Լաուն չհիշեր դատավորի սպանությանը, ապա Ջոնը, Ստիվը և Բոս Լին կմահանային, քանի որ մեքենան պայթել էր: Եվ՛ դատավորի սպանության(հանցագործը փախչելուց մեքենայում վնասվել էր), և՛ նարկոբարոնի սպանության(բոլորը փրկվեցին) ձեռագիրը նույնն էր: Սակայն սպանությունից հետո լրացուցիչ զինված ուժեր են գալիս, և հերոսները որոշում են ինքնաթիռով հեռանալ: Նրանց օգնում է Էնդին, սակայն միայն նա է ողջ մնում. Ջոն Լիուն, Ստիվեն Տոնգը և Բոս Լին մահանում են ինքնաթիռի մոտ չհասած: Էնդին, ընկերների սպանությունից ցնցված, ինքնաթիռով հեռացավ:
 
Առաջադրանքի ավարտից հետո նա թաքնվում է բանտապետի տանը և գործը քննում մինչև վերջ: Էնդին ցանկանում է անձամբ հաշիվ տեսնել բանտապետի հետ, սակայն նրա ընկեր Ջերին, կանգնեցնում է նրան: Բանտապետը ձերբակալվում է, իսկ Էնդին վերադառնում իր ընկերուհու` Սալիի մոտ, ով հավատացել էր այն պատմությանը, թե Էնդին մահացել է: Սակայն Էնդին ողջ էր մնացել և բացահայտել հանցագործությունը:
 
 
756

edits