«Ոսպնյակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լիանա ցականյան տեղափոխեց էջը «Ոսպնյակ»-ից «Ոսպնյակներ»
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:BiconvexLens.jpg|thumbnail|Երկուռուցիկ ոսպնյակ]]
 
'''Ոսպնյակ'''՝ ({{lang-de|Linse}},ծագել է {{lang-lat|lens}}՝ոսպ) դետալ կազմված թափանցիկ միասեռ նյութից,որը երկու կողմից սահմանափակված է լույսի ճառագայթները բեկող ողորկ մակերևույթներով: Ներկայումս ավելի հաճախ օգտագործում են «ասֆերիկական ոսպնյակներ», սրանք այն ոսպնյակներն են,որոնց մեկ կամ երկու կողմերն էլ գնդաձև չեն:Ոսպնյակների պատրաստման համար օգտագործում են օպտիկական նյութեր, ինչպիսիք են ապակին,օպտիկական ապակին,բկուրեղը և այլն:
 
«Ոսպնյակ» տերմինը օգտագործում են նաև այլ իրերի և երևույթների մեջ:Օրինակ ՝
* Հարթ «ոսպնյակներ»:Սրանց մեջ բեկման ցուցիչը փոխվում է կախված նրանից, թե կենտրոնից ինչ հեռավորության վրա է գտնվում առարկան:
* Ֆրենելի ոսպնյակ
* Գրավիտացիոն ոսպնյակ:Այս ոսպնյակները օգտագործվում են միջգալակտիկական հեռավորություններում:
* Մագնիսական ոսպնյակ՝ ոսպնյակ,որ ունի հաստատուն մագնիսական դաշտ:
 
 
== Պատմություն==
Ամենահին ոսպնյակի տարիքը հասնում է 3000 տարու,դա այսպես ասած Նիմրուդի ոսպնյակն է:Այն հայտնաբերվել է հին [[Ասորեստան]]ի Նիմրուդ քաղաքի պեղումների ժամանակ և հայտնագործվել է [[Օստին Հենրի Լայարդ]]ի կողմից,1853 թվականին: Ոսպնյակը ուներ ձվաձևոււթյանը մոտ շրջանի տեսք,այն կոպիտ կոկած էր,մի կողմը հարթ էր,մյուսը փքված և խոշորացնում է 3-x անգամ:Նիմբրուդի թսպնյակը պահպանվում է Բրիտանական թանգարանում:
 
[[Պատկեր:Nimrud lens British Museum.jpg|մինի|ձախից|Նիմբրուդի ոսպնյակը,ցուցադրված Բրիտանական թանգարանում 2011 թվականին]]
 
Լինզաների մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել [[Արիստոփանես]]ի հին հունական «Ամպ» պիեսայից (Ք.ա. 424 թ),որտեղ ջարդված ապակուց և արևից կրակ էին ստանում:
 
[[Պլինիոս Ավագ]]ի ստեղծագործություններից հայտնի է դառնում,որ կրակի ստացման այդպիսի եղանակը օգտագործվել է նաև [[Հռոմեական կայսրություն]]ում:Նրա ստեղծագործություններու նկարագրվում է առաջին անգամ տեսողությունը կարգավորելու նպատակով ոսպնյակի օգտագործումը:
 
== Օպտիկական ոսպնյակներ ==
 
'''Օպտիկական ոսպնյակ''', լուսաթափանց նյութից ([[ապակի]], քվարց և այլն) մարմին՝ սահմանափակված կոր մակերեվույթներով։ [[Օպտիկական համակարգ]]երի հիմնական տարրն է։ Առավել տարածված են գնդային մակերևույթով ոսպնյակները։ Պակաս գործածական են գլանային կամ տորոիդային մակերևույթներով ոսպնյակները (դրանցից պատրաստում են, օրինակ՝ աչքի [[աստիգմատիզմ]] ունեցողների [[ակնոց]]ները)։
 
Տող 6 ⟶ 27՝
Առանցքասիմետրիկ ոսպնյակի օպտիկական հատկությունները նկարագրելիս սովորաբար դիտարկում են լույսի հարառանցքային (պարաքսիալ) փնջերը, որոնք առանցքի հետ փոքր անկյուն են կազմում։ Ոսպնյակի ազդեցությունն այդ ճառագայթների վրա որոշվում է H և H' գլխավոր կետերի (այդ կետերում են օպտիկական առանցքի հետ հատվում ոսպնյաի գլխավոր հարթությունները), ինչպես նաև առջևի ու ետևի F և F' գլխավոր կիզակետերի դիրքով։ HF=f և H'F'=f' հատվածները կոչվում են ոսպնյակի կիզակետային հեռավորություններ (եթե ոսպնյակին սահմանակից միջավայրերի բեկման ցուցիչները նույնն են, ապա f= -f')։ Ոսպնյակները և դրանց համակարգերը բնութագրող երկրաչափական մեծությունները համարվում են դրական, եթե համապատասխան հատվածների ուղղությունները համընկնում են ճառագայթների տարածման ուղղությանը։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=638}}
 
[[Կատեգորիա:Օպտիկական սարքեր]]