«Ձայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 30.
=== Մարդու ձայնը ===
Մարդու ձայնը ձայնային ապարատի միջոցով արտաբերվող տարբեր բարձրության, ուժգնության և գուներանգի (տեմբր) հնչյունների ամբողջություն է։ Առաջանում է կոկորդում. թոքերից արտաշնչվող օդի հոսքը, անցնելով ձայնալարերի միջով, տատանում է դրանք, ստացված թույլ ձայնը ուժեղանում է վերին ռեզոնատորով (բերանի, ըմպանի, քթի և հավելյալ ծոցերի խոռոչներով) և ձեռք է բերում անհատական ձայներանգ։ Կախված արտաշնչվող շիթի ճնշումից, ձայնալարերի դիմադրությունից և տատանումների ամպլիտուդից՝ ձայնը կարող է լինել ուժեղ կամ թույլ։ Ձայնական ալիքների երկարությունն ու հաճախությունը պայմանավորում են ձայնի բարձրությունը։
Ձայնը հաղորդակցման եզակի միջոց է, իսկ երգչի, դասախոսի, դերասանի և այլ մասնագիտության անձանց համար՝ հիմնական «աշխատանքի գործիք»։ Առողջ մարդու ձայնը հնչում է թեթև և ազատ։ Ձայնի փոփոխությունների պատճառ կարող են լինել ձայնային ապարատի մշտական գերլարումը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, կոկորդի, քթաըմպանիքթըմպանի, քթի և այլ հիվանդություններ։հիվանդությունների պատճառով։
=== Կենդանիների ձայնը ===
Կենդանիներից ձայնը բնորոշ է բազմաթիվ միջատների, ձկների, անպոչ երկկենցաղների (գորտեր), որոշ սողունների (գեկոններ, քամելեոններ, կոկորդիլոսներ և այլն), գրեթե բոլոր թռչուններին ու կաթնասուններին։ Կենդանիների ձայներին են վերագրում բոլոր այն հնչյունային ռեակցիաները, որոնք արտաբերվում են ոչ միայն նրանց ձայնային ապարատի, այլևայլ ուրիշ մասերի [օրինակ՝ ձկների լողափամփուշտի, լողակների, թռչունների պոչի, թևերի, կտուցի, որոշ միջատների (ծղրիդներ, ճռիկներ) ոտքերի ու թևերի՝ հատուկ ձայնային ապարատների, որովայնի հատվածի] կողմից։ Միջատների և երկկենցաղների հնչյունային ռեակցիան բազմացման ժամանակ ծառայում է իբրև տեսակի ճանաչման ազդանշան, ձկներինը՝ վտանգի և տագնապի, կապիկներինը և երգող թռչուններինը՝ վախի, վտանգի, և այլն։ Որոշ կենդանիներ և թռչուններ (դելֆիններ, չղջիկներ, մութ անձավներում բնադրող թռչուններ և այլն) սեփական ձայնի անդրադարձման ընկալումով կարողանում են որոշել առարկաների (որս, արգելք և այլն) տեղը տարածության մեջ։
[[Պատկեր:Նկ,1.png|thumb|Ձայնային ալիքներ]]
Ծովի ձայնը կարող է սպանել մարդկանց
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձայն» էջից