«Երկրագործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 8.
Հայկական լեռնաշխարհում երկրագործությամբ զբաղվել են դեռևս միջին քարի դարից։ Այն ունեցել է երկու գլխավոր փուլեր՝ բրիչային և արորագութանային։ Ըստ հնագիտության, հնաբուսաբանության տվյալների՝ առաջին բույսերը (ցորեն, գարի, բրինձ, պտուղներ և այլն ) մշակվել են սկսած մեր թվարկությունից առաջ 10-8 դարից։ Գիտական տեղեկությունները վկայում են, որ հայկական լեռնաշխարհը [[ցորեն]]ի, [[խաղող]]ի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության նախասկըզբնական կենտրոններից է։ Մի շարք հնավայրերում (Շենգավիթ, Կարմիր բլուր, Մոխրաբլուր) հայտնաբերված ցորենի, գարու, կորեկի մնացորդները, հացահատիկի կարասները, երկրագործական գործիքները (մանգաղների շեղբեր և գութանների սանդեր և այլն), ինչպես նաև Գեղամա և Զանգեզուրի լեռների ժայռապատկերները վկայում են, որ միջին և նոր քարի դարե Աշնանացան ցորեն խաղողի ծաղկման փուլը Ծխախոտի ծաղկման փուլը առվույտի դաշտերում հայկական լեռնաշխարհում եղել է արորային Երկրագործություն։
 
Մեր թվարկությունից առաջ IX-VI դարում հայկական լեռնաշխարհում ստեղծվել են նաև ոռոգման լայն համակարգեր՝ մեր թվարկությունից առաջ IX դ. [[Մենուայի ջրանցք]]ը, [[Շամիրամի ջրատար]]ը, որը գործում է այսօր, և այլն, գործածվել են կատարյալ երկաթե խոփեր, գյուղատնտեսական այլ գործիքներ, որոնց շնորհիվ զարգացել է երկրագործությունը։ Այդ են վկայում պատմիչներ [[Ստրաբոն]]ի, [[Հերոդոտոս]]ի, [[Քսենոփոն]]ի, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] տեղեկությունները։ Մշակվող բույսերը աճեցվել են հիմնականում քարքարոտ և ոռոգելի հողերում, իսկ դրանց սննդառությունը կարգավորվել է նաև [[պարարտանյութ|պարարտացմամբ]] (գոմաղբ)։ Տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում մշակվել և կիրառվել են հողօգտագործման ինտենսիվությունը, հողի բերրիության վերականգնման ու բարձրացման եղանակները բնորոշող երկրագործության որոշակի համակարգեր։
 
1920-ական թվականից Հայաստանում աստիճանաբար ստեղծվել են երկրագործության ինտենսիվ համակարգեր, մեքենայացվել են գյուղատնտեսական արտադրության տարբեր շարժընթացներ, բարելավվել է գյուղատնտեսական տեխնիկան, լայնորեն կիրառվել է հողբարելավումը։ [[1991]]-ից նորաստեղծ ՀՀ գյուղատնտեսության բնագավառում սոցիալտնտեսական կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, հաստատվել է հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների մասնավոր սեփականություն, որի զարգացումը պահանջում է ստեղծել երկյան նոր մոտեցումներ։ 2004-ին ՀՀ գյուղատնտեսական ցանքատարածությունները կազմել են 461000 հա, որից [[հացահատիկ]]ինը՝ 206433 հա, կարտոֆիլինը՝ 35735 հա, բանջարեղենինը՝ 22273 հա, բոստանայինը՝ 4035 հա, և այլն։