«Սպառողական գների ինդեքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սպառողական գների ինդեքս''' (ՍԳԻ, գնաճի ինդեքս {{lang-en|Consumer Price Index, CPI}}), գների ինդեքս մի տեսակ, որը ստեղծված է բնակչության անձնական սպառման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների փաստացի հաստատագրված կազմի [[սպառողական զամբյուղ]] արժեքի փոփոխությունը որոշակի ժամանակահատվածում։
 
[[Տնտեսագիտության տեսություն|Տնտեսագիտական]] ուսումնասիրությունների ժամանակ կարևորագույն խնդիր է հանդիսանում [[Բնակչություն|բնակչության]] կենսամակարդակի գնահատումը և դրա բարձրացման հիմնախնդիրները: Կենսամակարդակը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը հնարավորություն ունի ձեռք բերելու տվյալ երկրի բնակչությունը: Կենսամակարդակ հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և գոյություն չունի կոնկրետ ցուցանիշ, որով գնահատվում է այն: Կենսամակարդակի գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ, որոնցից է օրինակ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի կամ ԱԵ-ի ցուցանիշը: Վերջիններս որոշելու համար տվյալ երկրի [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ի ցուցանիշը (ԱԵ-ի) հարաբերում ենք երկրի բնակչության թվի վրա: Սակայն պետք է նշենք, որ այս ցուցանիշով կենսամակարդակը գնահատել այդքան էլ ճիշտ չէ, քանի որ ցուցանիշի հաշվարկման ժամանակ վերցնում ենք տվյալ տարվա [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ն, իսկ այն իր մեջ պարունակում է գնային ազդեցություն, հետևաբար հստակ չենք կարող ասել՝ փոփոխության է ենթարկվել կենսամակարդակը, թե գները: Այս հակասությունը լուծելու համար օգտվում ենք գների ինդեքսից: