«Մարքեթինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պատճենվել է որպես աղբյուր նշված բլոգանման կայքից
Տող 135.
 
2011 թվականի նոյեմբերին Հայաստան է այցելել մարքեթինգի աշխարհահռչակ տեսաբան Ֆիլիպ Կոտլերը<ref>{{cite web|last=|title= Ֆիլիպ Կոտլեր. Մարկետինգի առաջին օրինակներից է Եվայի եւ արգելված պտուղի պատմությունը|url=https://news.am/arm/news/81859.html|publisher=News.am|accessdate=հունվարի 16, 2017 թ.}}</ref>։
 
== Մարքեթինգի տեսակները ==
 
Կախված ապրանքատեսակից առանձնացնում են մարքեթինգի հետևյալ տեսակները.
# արտադրա-տեխնիկական նշանակության ապրանքների մարքեթինգ
# սպառողական ապրանքների մարքեիթնգ
# ծառայությունների մարքեթինգ:
Սակայն, պահանջարկի տեսանկյունից, առանձնացվում են մարքեթինգի 8 տեսակներ: Դրանք են.
# '''Փոխարկելի  մարքեթինգ''' –  երբ պահանջարկը բացասական է (երբ պոտենցիալ գնորդների մեծամասնությունը չի ընդունում տվյալ ապրանքը կամ ծառայությունը: Այս դեպքում անհրաժեշտ է  պահանջարկը բարձրացնող մարքեթինգային պլանի մշակում),
# '''Խթանող մարքեթինգ''' – երբ կան որոշակի ապրանքներ կամ ծառայություններ, սակայն չկա պահանջարկ սպառողների անտարբերության պատճառով: Այս դեպքում անհրաժեշտ է բացահայտել անտարբերության պատճառները և սահմանել գործողություններ դրա հաղթահարման համար:
# '''Զարգացող մարքեթինգ'''  –   կապված է պահանջարկի ձևավորման հետ: Կիրառվում է պոտենցիալ պահանջարկի դեպքում (կա սպառողական պահանջարկ ինչ-որ ապրանքի նկատմամբ, որը դեռևս չկա կոնկրետ ապրանքի տեսքով): Այս դեպքում պոտենցիալ պահանջարկը պետք է վերածել իրականի:
# '''Ռեմարքեթինգ''' – կապված է ապրանքների նկատմամբ պահանջարկի նվազման և ապրանքի կենսացիկլի որոշակի փուլի հետ: Սրա նպատակն է պահանջարկի վերաստեղծում (օրինակ`ապրանքին տալ նոր շուկայական հատկություններ),
# '''Սինխրոմարքեթինգ''' – կիրառվում է տատանվող պահանջարկի դեպքում, իրացման  կայունացման համար,
# '''Սատարող մարքեթինգ''' – կիրառվում է այն դեպքում, երբ պահանջարկի մակարդակն ու կառուցվածքը լիովին համապատասխանում է առաջարկի մակարդակին ու կառուցվածքին: Իրականացվում է գնային քաղաքականության  ճշգրտում, գովազդային աշխատանքներ և այլն:
# '''Դեմարքեթինգ''' – կիրառվում է այն դեպքերում, երբ պահանջարկը նշանակալիորեն գերազանցում է առաջարկին: Այս դեպքում իրականացվում է գների բարձրացում, գովազդի կրճատում և այլն, որպեսզի գնորդները չկարթեն, թե ֆիրման չի կարող բավարարել  նրանց պահանջմունքները: Միևնույն ժամանակ իրականացվում են բարձր պահանջարկ ունեցող ապրանքների արտադրության ծավալների մեծացում,
# '''Հակազդող մարքեթինգ''' – կիրառվում է անցանկալի կամ վնասող ապրանքների պահանջարկի իջեցման նպատակով (օրինակ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, կամ ապրանքներ, որոնք ինչ որ ձևով վնասում են ֆիրմայի համբավին):<ref>[https://marketingstella.wordpress.com/2012/02/06/%D5%B4%D5%A1%D6%80%D6%84%D5%A5%D5%A9%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ]</ref>
 
== Տես նաև ==