«Խտացնող միջուկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
== Տարածումը ==
Խտացնող միջուկների պարունակությունը տատանվում է մեծ սահմաններում. խոշոր քաղաքներում միջինը 1 սմ³ օդում կազմելով մոտ 150000, փոքր քաղաքներում` 35000, գյուղական բնակավայրերում մոտ` 9500, օվկիանոսների վրա և լեռներում` 940: Խոշոր քաղաքներում խտացնող միջուկների պարունակությունը երկրի մակերևույթի մոտ էականորեն նվազում է ձմեռից ամառ, նվազագույնը դիտվելով` հունիսին: Այն հիմնականում կապված է տուրբուլենտային փոխանակության ինտենսիվության տատանումների հետ: Ամռանը, զարգացած փոխանակության պայմաններում միջուկները հայտնվում են ավելի բարձր շերտերում, ինչը բերում է երկրի մակերևույթում կոնցենտրացիայի նվազմանը և աճին ավելի բարձր մակարդակներում: Հարավային շրջաններում խտացնող միջուկների առավելագույն պարունակությունը մինչև 1500 մ բարձրությունները դիտվում է ամռան վերջին և աշնանը, իսկ նվազագույնը` գարնանը և ամռան սկզբին: Այն պայմանավորված է ամռան վերջին գետնամերձ շերտի փոշոտվածության աճի հետ:
 
== Նշանակությունը ==
Խտացնող միջուկները ունեն որոշիչ նշանակություն ջրային գոլորշիների խտացման գործում: Եթե օդում չլինեն խտացնող միջուկներ, ապա ջրային գոլորշիների խտացում տեղի չի ունենա անգամ 400-600 % հարաբերական խոնավության պայմաններում:: Սակայն, երբ օդի մեջ հայտնվեն անգամ չնչին քանակությամբ ծխի կամ փոշու մասնիկներ, ապա անմիջապես տեղի կունենա ջրային գոլորշիների խտացում: Միջուկների նշանակությունը կայանում է նրանում, որ կաթիլի ուռուցիկ մակերևույթի վրա գոլորշիների հագեցման առանձգականությունն ավելի մեծ է, քան հարթ մակերևույթի վրա: Կաթիլի փոքրացումը բերում է նրա ուռուցիկության և գոլորշիների հագեցման առանձգականության մեծացմանը: Այդ պատճառով, եթե կաթիլներն առաջանային ջրային գոլորշիների մոլեկուլների անմիջական միացումով, ապա դրանք կլինեին այնքան փոքր և այնքան մեծ կորություն կունենաին, որ դրանց գոյության համար անհրաժեշտ կլիներ ջրային գոլորշիների բավականին մեծ գերհագեցում: Հակառակ դեպքում այդ կաթիլները կգոլորշանային օդում: