«Առանց ամառ տարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 18:33, 26 Հունվարի 2017 (UTC)}}
[[Պատկեր:1816 summer.png|մինի|1816 թվականի ջերմաստիճանը համեմատած ժամանակակիցի հետ: ]]
'''«Տարին առանց ամռան»''', 1816 թվականին շնորհված մականուն, որի ժամանակ Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում թագավորել է անսովոր սառը եղանակը: Այսօրվա դրությամբ այդ տարին մնում է ամենասառը տարին՝ հաշված առաջին փաստաթղթավորված օդերևութաբանական դիտումներից:
 
== Պատճառներ ==
Միայն 1920 թվականին ամերիկացի ֆիզիկոս և կլիմայաբան Ուիլյամ Համֆրեյսը գտավ «Տարին առանց ամռան» երևույթի գիտական բացատրությունը: Վերոհիշյալ գիտնականը կլիմայական այդ փոփոխության պատճառը համարեց Տամբորա հրաբխի ժայթքումը: Տիմբորան գործող հրաբուխ է Ինդոնեզիայում՝ Սումբավա կղզում: Հրաբխի ժայթքման ժամանակ աղետին զոհ գնաց ավելի քան 71 հազար մարդ, որը համարվում է ցայսօր գրանցված ամենամեծ զոհերով հրաբխային ժայթքումը: Տիմբորայի ժայթքումը տեղի ունեցավ 1815 թվականի ապրիլին, որի ուժգնությունը ըստ Հրաբխային ժայթքումների սանդղակի (VEI) կազմել է 7 բալ, իսկ հրաբխային մոխրի արտաժայթքումը մթնոլորտ կազմել է 150 կմ³: Այդ հսկայաքանակ մոխրի պատճառով Հյուսիսային կիսագնդում առաջացել է հրաբխային ձմեռ, որը զգացվել է մի քանի տարի շարունակ: