«Սևանի ավազան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Սևանի գոգավորությունը նեոգեն-չորրորդականի տեկտոնական իջվածք է, որը եռանկյունաձև ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-աարևելք։ Տարածությունը 4891 կմ² է, երկարությունը՝ 120 կմ է, առավելագույն լայնությունը՝ 70 կմ։ Ամենացածրադիր մասը զբաղեցնում է Սևան լիճը։ Արևմուտքում և հարավում մակերևույթը բլրաթմբային։
 
== Լեռնագրություն ==
== Սևանի լեռները ==
ՏիրապետումԵզրավորված է [[Արեգունու լեռնաշղթա|Արեգունու]], [[Սևանի լեռնաշղթա|Սևանի]], Արևելյան Սևանի, [[Վարդենիսի լեռներ|Վարդենիսի]], [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]] ու [[Փամբակի լեռնաշղթա]]ներով։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք (երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ 30-70 կմ)։ Այստեղ տիրապետում են լավասարավանդներն ու հրաբխային կոները։ Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներից արտավիժած լավաները գոյացրել են քարքարոտ բլուրներ։ Գոգավորության արևելքի մասը կտրտված մակերևույթով ծալքաբեկորավոր լեռների շրջան է՝ կազմված նստվածքային և հրաբխանստվածքային ապարներից։ Այստեղ լեռնաշղթաները լճահայաց կողմում ունեն զառիթափ լանջեր, ջրբաժանը լճափից հեռու է 1-2 կմ։
 
Հովիտները կարճ են, ոչ խորը և ունեն ձագարաձև ջրհավաք ավազաններ։ Գոգավորությունում կան կուտակումային հարթավայրեր ([[Ձկնագետ]]ի, [[Գավառագետ]]ի, [[Արգիճի (գետ)|Արգիճիի]], Մասրիկի և այլ գետերի հովիտներ), առավել խոշորը [[Մասրիկի դաշտ]]ն է։ Օգտակար հանածոներից կան պեռլիտ, օբսիդիան, հրաբխային խարամ, բազալտ, անդեզիտ, հրակայուն ապարներ, քրոմիտներ, սնդիկ, տորֆ։ Սևանի գոգովորությունը ունի լեռնացամաքային կլիմա։ Զգալի է լճի մեղմացնող ազդեցությունը։