«Քարինտակի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
 
Ինքնապաշտպանության մեկ այլ մասնակից՝ Արսեն Ավանեսյանը, պատմում է, որ մինչև մարտը գյուղն ամբողջությամբ շրջապատված էր, և կար գյուղը ոչնչացնելու հստակ որոշում։ ադրբեջանցիները մոտ 300 հոգի էին, հիմնականում, Բաքվից, իսկ տեղանքին քաջածանոթ գյուղի պաշտպանները 80-ն էին։ «Նրանք Շուշիից ուղեկցողներ ունեին, որոնք գիտեին՝ որտեղից մտնել, ինչ անել, բայց նրանք մի քանիսն էին, իսկ մնացածը չգիտեին»<ref>Новое время. 10. 10. 2015. «Нам сказали, что азербайджанцы придут и перебьют нас. А мы им ответили: «Пусть придут»». [http://nv.am/region/46203-2015-10-10-06-08-47]</ref>:
Չնայած, որ հակառակորդը մարդաքանակով և զենքի քանակով գերազանցում էր մի քանի անգամ, ադրբեջանցիները պարտությունից հետո հերոսական Քարին տակը կոչեցին '''«'''Արյունոտ ձոր'''»''':
Այժմ պահեստազորի գնդապետ, իսկ 92-ի հունվարի 26-ին Խաչին սեռ պահակակետի պաշտպաններից մեկի՝ Շահեն Այդինյանի խոսքերով, դպրոցական հեռադիտակով իրենք մի օր նկատեցին, որ մի խումբ ադրբեջանցիներ հավաքվել էին ժայռի վրա և ձեռքերով ինչ-որ բաներ էին ցույց տալիս, բացատրում։ «Հետագայում, վերլուծելով կատարվածը, եկել եմ այն եզրակացության, որ հարձակման պլանը ռազմական տեսակետից դասական տարբերակով նրանք մշակել էին շատ ճիշտ: Հակառակորդը զգալիորեն գերազանցում էր մեզ թվաքանակով, զինամթերքի առումով` նույնպես, յուրաքանչյուր ադրբեջանցի իր ուսին կրում էր զինվորական ուսապարկ, փամփուշտ, նորագույն զենք, որի մասին մենք միայն երազել կարող էինք»<ref>Վարդգես Բաղյան. «Քարից կարծր Քարին Տակ» Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. էջ171</ref>:
 
Տող 68.
==Իրավիճակը մարտից հետո==
Սկսվեց գյուղի շուրջօրյա ռմբակոծումը տարբեր տիպի զինատեսակներից՝ «[[Գրադ]]», Տ-72 տանկեր, ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 զրահամեքենաներ, 82 և 120 մմ ականանետներ, իսկ Շուշիի կիրճի երկայնքով տեղադրված էին գնդացիրներ, ՌՊԳ-7 նռնականետեր և նշանառու հրացաններ<ref>Արթուր Առաքելյան. «Օր, որ մայրամուտ չի ունենա. (Հուշեր Քարին տակի ճակատամարտի մասին)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 105-124 էջ</ref>:
1992 թ. փետրվարի 2-ին հակառակորդը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է օգտագործել։ Միայն 103 թնդանոթային արկ է բաց թողել։ Ավերվել են բազմաթիվ բնակարաններ։ 1992 թ. փետրվարի 8-ին հակառակորդը գյուղից տեղափոխել է 4 դիակ, փոխանակել պատանդների հետ։ 1992 թ. փետրվարի 19-ին գյուղացիները դուրս են եկել ՕՄՕՆ-ականների դիակները թաղելու։ Սակայն ընդամենը 3 դիակ են հուղարկավորել, հակառակորդը գնդացրային ուժեղ կրակ է բացել, որը տևել է ամբողջ օրը։ [[1992]] թ. փետրվարի 20-ին ևս 28 դիակ է հանձնվել հողին։ 4 դիակ հանձնվել է հակառակորդին՝ լենինականցի պատանդներին ազատ արձակելու պայմանով։ 11 դիակ տեղափոխվել է Ստեփանակերտ: Մինչ այդ ադրբեջանցիները 32 դիակ, տանելով Շուշի և հուղարկավորելով, իրենց ժողովրդին ներկայացրել են, թե իբր Քարին տակից Շուշիի վրա հարձակում է եղել<ref name="ReferenceA" />: Գյուղի ինքնապաշտպանական ուժերը ռադիոկապով ադրբեջանական կողմին առաջարկել են մի քանի օր դադարեցնել կրակը՝ գրոհայինների դիակները վերցնելու համար։ «Ասացինք` լուսանկարներ ուղարկեք, կարողանանք դիակները գտնել, կփոխանակենք։ Նկարները բերեցին, բայց դիակներն արդեն սևացած էին, մի քանիսին նմանեցրել ենք, տարել ենք աղբյուրի մոտ։ Իրենք եկան, դրանց մեջ մեկը ռուս էր, էդ դին տարան, իսկ մնացածը թողեցին թափած։ Ասացին՝ մեզ պետք չեն դրանք։ Ստիպված հավաքել ենք դրանք, թաղել»,- ասում է [[Արթուր Առաքելյան]]ը<ref>[http://hetq.am/arm/news/60538/nakhkin-hramanatar-hima-medaln-imast-chuni.html/ Hetq.am. Նախկին հրամանատար. «Հիմա մեդալն իմաստ չունի»]</ref>: «Մենք զանգեցինք, ասացինք, որ իրենց դիակների հետևից գան, նրանց մեջ 18-20 տարեկան տղաներ էին, բայց նրանց հետևից չեկան: Մահացածների մոտից գտանք դեղատուփ, որտեղ ինչ-որ բան կար, հետագայում պարզեցինք, որ թմրանյութ էր»,- նշեց [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը<ref>[http://razm.info/2037 Razm.info. «Քարինտակն ադրբեջանցիների համար դարձավ «Արյունոտ ձոր»]</ref>:
[[2007]] թվականին [[Ադրբեջան]]ումԱդրբեջանում կոնֆերանսի ժամանակ որոշվեց միջազգային կազմակերպություններին հայցադիմում ուղարկել՝ «1992 թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը [[Շուշի]]իՇուշիի շրջանի [[Դաշալտի]] գյուղում ռազմական գործողության պատճառվ» ռազմագերիների և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդրանքով<ref>[http://artsakhwebcombat.am/forum/showthread.php?t=248 «Голос Армении» (01.02.2007)]</ref>: [[Թոմաս դե Վաալ]]ի «[[Սև այգի]]» գրքի անգլերեն հրատարակության տիտղոսաթերթին պատկերվել է հայտնի ֆոտոլրագրող Ջոն Ջոնսի լուսանկարը<ref>[http://www.corbisimages.com/stock-photo/rights-managed/0000273586-015/fights-between-armenians-and-azeris?popup=1 «Fights between Armenians and Azeris»]</ref>՝ [[Քարին տակ]]իտակի հայ մարտիկը 1992 թ. հունվարի 26-ի հարձակման հետևանքով մահացած «մասխալթով» [[ադրբեջանցի]] զինվորականների դիերի ֆոնին։ Ավելի ուշ, ադրբեջանական քարոզչությունն այդ դիակները ներկայացրեց, որպես «[[Խոջալու]]ի խաղաղ բնակիչների սպանդ»<ref>[http://xocali.net/ru/n19.html Xocali.net. «Фото № 19. Каринтакская битва»]</ref>: 1992 թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի դիտորդների պատվիրակությունն այցելել է Քարին տակ գյուղը<ref>[http://ankakhutyun.am/archives/1392 «Երկիր», 18.02.1992]</ref>:
 
==Հիշարժան պատմություններ==
[[Ադրբեջան]]ի [[ՕՄՕՆ]]-ականներն առաջինը ներխուժել են '''Մարտին և էլմիրա Ամիրջանյանների''' տուն։ Մարտինը, կինը և երեքամյա Մհերը տանն էին։
Գյուղ մտնելիս առաջինն այդ տունն է։ Առավոտյան [[Մարտին Ամիրջանյան]]ըԱմիրջանյանը գնաց գոմ. այդտեղ էր նրա դիտակետը։ Էլմիրան երեքամյա որդու հետ թաքնվել էր նկուղում։ Գոմի ուղղությամբ ականանետից կրակեցին, պատը փլվեց, բայց Մարտինին ոչինչ չեղավ։ Նա հարմար դիրքում էր։ Պատմում է. «Տեսնում եմ՝ նրանք գալիս են, կրակեցի առաջինին, ընկավ, նրա հետևից երկրորդն է գալիս: Կրակում եմ, նա ընկնում է, հետո՝ երրորդը»: Կարծես թե, նրանք չէին հասկանում՝ ինչ է կատարվում, ուր են գնում, ինչ են անում։ Թերևս, նրանք թմրադեղի ազդեցության տակ էին, այդպիսի տպավորություն էր»:
Նկուղը երկու մուտք ուներ, մեկը՝ գյուղի կողմից, մյուսը՝ գոմի, այսինքն՝ տանում էր դեպի այն կետը, որտեղից սկսվում էր գյուղը։ Երբ Մարտինը վերադարձավ տուն փամփուշտների հետևից, տան հետևում գտնվող [[ադրբեջանցի]]նադրբեջանցին գնաց մյուս մուտքի կողմը։ Մարտինը հենց շեմին կրակեց առաջին տուն մտնողին։ Զգույշ մոտեցավ նրան և վերցրեց ավտոմատը։ Մյուս երկուսը, տեսնելով, որ առաջինն ընկավ, նահանջեցին և թաքնվեցին։
Ամուսինը Էլմիրային մեկնեց իր ավտոմատը և հրամայեց հսկել դեպի գյուղ տանող մուտքը, իսկ ինքը վերցրեց «ռազմավարային զենքը» և կանգնեց հակառակ ելքի մոտ։ Հետո [[ադրբեջանցի]]ներըադրբեջանցիները հրկիզեցին տունն ու գնացին։ Տունը մի քանի ժամ այրվում էր, մինչդեռ տանտերերը փակվել էին նկուղում<ref name="nv.am"/>:
«Արիության համար» մեդալով պարգևատրվածների թվում է նաև 9-րդ դասարանցի [[Նարինե Առաքելյան]]ը: [[Քարին տակ]]իտակի հերոսամարտի ժամանակ 16-ամյա աղջնակը հաց ու զինամթերք էր հասցնում գյուղի պաշտպաններին։ Իսկ երբ օգնում էր երեխաներին տեղափոխել համեմատաբար ապահով տեղ, թշնամու գնդակը խոցեց նրան։
 
Մոր խոսքերով՝ Նարինեն կապավոր էր։ Գիշերվա ժամը երկուսին քայլում էր ամբողջ շրջանով՝ գիշերային շապիկով, ոտաբոբիկ, որպեսզի [[ադրբեջանցի]]ներիադրբեջանցիների կողմից բռնվելու պարագայում ասեր, իբր երեխայի համար գնում է բժշկի հետևից։ Մինչդեռ իրականում փամփուշտներ էր տանում դիրքեր։ Հետո նա գործին կցեց նաև իր շանը՝ Չալոյին։ Նրա պարանոցին երկտող կամ կապոց էր ամրացնում, իսկ շունը դա հասցնում էր կա՛մ գյուղ, կա՛մ այնտեղից դիրքեր<ref>«Քարին Տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105),1994 թ.</ref>:
Մարտի ժամանակ վիրավորված Ալբերտին և Ալյոշային համագյուղացի [[Արծվիկ Բաղդասարյան]]ըԲաղդասարյանը հանձն առավ «ժիգուլի» ավտոմեքենայով տեղափոխել [[Ստեփանակերտ]]: Ալբերտը նոր էր ամուսնացել Ադելա Աբրահամյանի հետ, և կինը պնդեց, որ ինքն էլ է մեկնում ամուսնու հետ։ [[ադրբեջանցի]]ներըադրբեջանցիները ուղիղ նշանառությամբ խոցեցին մեքենան. մեքենան պայթեց, փրկվեց միայն վարորդը։
Գյուղի բնակիչ Արմիդա Աբրահամյանը պատմում է. «Երբ բոթ էր հասնում, որ ինչ-որ մեկի տղան զոհվել է, ոչ ոք չէր լացում, որովհետև ձայնը վերև կբարձրանար և լսելի կլիներ [[ադրբեջանցի]]ներինադրբեջանցիներին, ինչը կմատներ մեր գտնվելու վայրերը: Այդ պատճառով՝ մենք փորձում էինք հնարավորինս անձայն շարժվել: Մեր ընտանիքում ևս կորուստ կա: Այդ օրը մեր քույրն ու իր ամուսինը մահացան: Նորապսակներ էին: Ամուսինը շատ ծանր վիրավորվել էր, և նրան պետք է մեքենայով տեղափոխեին [[Ստեփանակերտ]], հակառակ պարագայում՝ չէր ապրի: Քույրս գնաց նրա հետ: Ճանապարհին [[Շուշի]]իցՇուշիից մեքենայի ուղղությամբ կրակել են, այն այրվել է, և նրանք երկուսն էլ մահացել են: Քույրս 22 տարեկան էր, ամուսինը՝ 27: Մեզ մոտից շատ լավ երևում էր [[Ստեփանակերտ]]իՍտեփանակերտի ճանապարհը, և մենք տեսանք՝ ինչպես մեքենան պայթեց: Ատամներն ամուր սեղմած կանգնել ու լռում էինք, որովհետև մեր լացի ձայնով մենք վտանգի կենթարկեինք մնացածին»<ref name="ReferenceB"/>:
«Այսօր [[Ադրբեջան]]ըԱդրբեջանը փորձում է [[Քարին տակ]]իտակի ոչնչացմանն ուղղված գործողությունները որակավորել որպես կրակային կետի ոչնչացում, որտեղից իբրև կրակում էին [[Շուշի]]իՇուշիի ուղղությամբ: Սակայն [[Քարին տակ]]իցտակից [[Շուշի]]նՇուշին գնդակոծելու համար պետք էր այնպիսի զինատեսակ ունենալ, որից հնարավոր կլիներ կրակ բացել գրեթե 90 աստիճանի տակ, որը գործնակնորեն հնարավոր չէ», - նշում է [[Արցախ]]իԱրցախի ազգային անվտանգության նախկին ղեկավար Աշոտ Խաչատրյանը<ref>[http://www.kavkaz-uzel.ru/blogs/485/posts/10475 Кавказский Узел. «20 лет обороне Каринтака»]</ref>:
 
==Գյուղի մասին==
Տող 89.
 
==Մեջբերումներ==
«Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ հայկական այս գյուղն իսկական պատուհաս էր դարձել [[ադրբեջանցի]]ներիադրբեջանցիների համար»,- [[Քարին տակ]] գյուղի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը՝ հրամանատար Վաղարշակ Առուշանյանի որդին [[Քարին տակ]]իտակի հաղթական հերոսամարտի 20-րդ տարեդարձի առթիվ<ref>Գոհար Մարտիկյան. «Ապրելու բանաձևը (20-րդ դարի դյուցազնավեպի հերոսները)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. էջ132</ref>:
«[[Քարին տակ]] գյուղի պաշտպանությունը, որն առաջին և վճռորոշ հաղթանակներից մեկն Է, հատուկ տեղ Է գրավում [[Արցախ]]ի ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Այդ ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատն ու անձնուրացությունը կարող են չեզոքացնել հակառորդի թվային գերազանցությունը և պարտության մատնել նրան»,- [[ԼՂՀ նախագահ]] [[Բակո Սահակյան]]<ref name="armenpress.am">Armenpress. 12. 01.2012. «Քարինկակի պաշտշանությունը դարձել է Ղարաբաղի պատմության փառավոր էջերից»[http://armenpress.am/arm/news/677128/qarintaki-pashtpanutyuny-dardzel-e-xarabaxi-patmutyan.html]</ref>:
«[[Քարին տակ]]ըտակը բոլորին ցույց տվեց, որ կարելի Է հաղթել անհավանական պայմաններում՝ անելով, թվում Է թե, անհնարինը: [[Քարին տակ]]ըտակը մեզ նաև փառավոր հաղթանակի բերեց [[Շուշի]]ումՇուշիում»,-ասել Է Հայ առաքելական եկեղեցու [[Արցախ]]իԱրցախի թեմի առաջնորդ ppՊարգևՊարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան]]ը՝ ելույթ ունենալով անցյալ տարի կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ<ref name="armenpress.am"/>:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}