«Հոկտեմբերյանի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 103.
Հոկտեմբերյանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ [[Երվանդունիների թագավորություն|Երվանդունիների]] (մ.թ.ա. 570-201) և [[Արտաշեսյանների թագավորություն|Արտաշեսյանների]] (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Հոկտեմբերյանի շրջանի տարածքը կազմել է [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի]] [[Այրարատ]] նահանգի [[Ոստան Հայոց (գավառ)|Ոստան]] գավառի մեջ։ [[9-րդ դար]]ի վերջից մտել է [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]], ապա՝ [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է [[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|մոնղոլական]], ապա՝ [[Կարակոյունլուների տերություն|կարակոյունլու]] և [[Ակկոյունլուների տերություն|ակկոյունլու]] թուրքմենական պետությունների մեջ։
 
[[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|Պարսկական տիրապետության]] ժամանակ Հոկտեմբերյանի շրջանը [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]], ապա [[Երևանի խանություն|Երևանի խանության]] մի մասն էր։ [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց]] հետո, այն մտել է [[Հայկական մարզ]]ի, [[Երևանի նահանգ]]ի, 1920-1930 թվականներին կազմել է Էջմիածնի գավառի Ղուրդուղուլի գավառամասը։
 
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են ուրարտական քաղաք [[Արգիշտիխինիլի]]ն, [[Մեծամոր (հնագույն բնակատեղի)|Մեծամոր]] հնադարյան մետաղաձուլարանը։ Շրջանի տարածքում են [[Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր|Սարդարապատի հերոսամարտի]] հուշարձանը, Հայաստանի ազգագրության պետական թանգարանը։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 153 սկզբնական կուսակցական, 182 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «[[Կոմունիզմի համար]]» շրջանային թերթը։