«Նիբելունգի մատանին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
== «Նիբելունգի մատանիի» տեքստը ==
Գերմանական ազգային էպոսի՝ «Զիգֆրիդի և նիբելունգների պատմության» հիման վրա օպերա ստեղծելու գաղափարը [[Ռիխարդ Վագներ|Վագները]] հղացավ 1848 թվականի աշնանը: Միացնելով տարբեր սյուժեները, նա մեկնաբանեց փոքր գրվածքով: Դրա վերջին մասի հիման վրա 16 օրում գրվեց «Զիգֆրիդի մահը» օպերայի [[լիբրետո]]ն և կատարվեցին երաժշտական մի քանի ուրվագծեր: Հեղափոխական իրադարձությունները խաթարեցին երաժշտության ստեղծման աշխատանքները, որի պատճառով նախնական մտահղացումը փոխվեց: Վագներին այնքան էր գերել Զիգֆրիդի կերպարը, որ որոշեց նրան ձոնել ևս մեկ օպերա՝ «[[Զիգֆրիդ|Երիտասարդ Զիգֆրիդը]]», որի լիբրետոն գրվեց [[1851]] թվականին՝ երեք շաբաթում: Բայց այս երկու մասերն էլ կոմպոզիտորին քիչ թվացին՝ ընդգրկելու համար ժողովրդական պատումի ամբողջ հարստությունը: Հաջորդ տարվա հունիսին Վագները գրեց «[[Վալկիրիա]]» օպերայի լիբրետոն: Այս օպերան ներկայացնում էր գլխավոր հերոսի ծնողների ճակատագիրը: Իսկ նոյեմբերին ավարտեց այս ամենի համար նախաբան ծառայող «[[Հռենոսի ոսկին]]» օպերայի տեքստը, որը պատմում է ողբերգական իրադարձությունների նախապատճառների մասին: 1852 թվականի վերջին Վագներն ավարտեց ամբողջ քառագրության լիբրետոն՝ կոչելով «Նիբելունգի մատանին», որը շուտով հրատարակվեց: Սակայն վերջաբանի տեքստը բազմիցս լրամշակվեց, փոխվեցին վերջին երկու մասերի վերնագրերը, և միայն 1863 թվականին քառագրության տեքստը բերվեց իր վերջնական տեսքին:
Երաժշտության վրա տարվող աշխատանքը ևս ձգձգվեց մի քանի տարի: [[1854]] թվականին ավարտվեց առաջին մասը՝ «[[Հռենոսի ոսկին]]»: Դրանից անմիջապես հետո էլ ձեռնամուխ լինելով «[[Վալկիրիա]]»-յի երաժշտության ստեղծմանը, [[Ռիխարդ Վագներ|Վագներն]] այն ավարտեց [[1856]] թվականին: Եվ իսկույն կոմպոզիտորն սկսեց աշխատել «[[Զիգֆրիդ]]»-ի վրա, բայց [[1857]] թվականին, գրած լինելով մեկ ու կես գործողության երաժշտությունը, նա ստիպված եղավ երկար ժամանակով ընդհատել օպերայի ստեղծման աշխատանքները: Միայն «[[Տրիստան և Իզոլդա (օպերա)|Տրիստան և Իզոլդա]]» ու [[Նյուրնբերգի մայսթերզինգերները]] օպերաներն ստեղծելուց հետո, [[1868]] թվականի ուշ աշնանը, Վագներն սկսեց գրել «Զիգֆրիդ»-ի երրորդ գործողությունը:
 
== Գործող անձինք ==